Արմինֆո.Ամերիաբանկը դրամային ավտովարկերի պորտֆելով ՀՀ բանկային համակարգի բացարձակ առաջատարն է շուկայի ավելի քան 50% մասնաբաժնով (31․12․2024թ․ դրությամբ)։ Ամերիաբանկի դրամային ավտովարկերի պորտֆելը 2024թ․-ին նախորդ տարվա համեմատ աճել է 49%-ով։
Նույն ժամանակահատվածում Ամերիաբանկի ավտովարկերի ավելի քան 30%-ը տրամադրվել է առցանց՝ MyCar.am հարթակի միջոցով։
MyCar.am հարթակն այցելուներին հնարավորություն է տալիս գտնել ցանկացած կարիքի և հնարավորության համապատասխան մեքենա՝ ընտրություն կատարելով առաջնային և երկրորդային շուկայի առաջատար դիլերների առաջարկներից։ Հարթակում ներկայացված են համաշխարհային ավտոարտադրող 40 բրենդի պաշտոնական առաջարկներ, ինչպես նաև նոր էլեկտրամոբիլների լայն տեսականի:
2024թ․-ին նախորդ տարվա համեմատ հարթակում ներկայացված մեքենաների քանակն աճել է ավելի քան 6 անգամ, իսկ կայքի դիտումները նույն ժամանակահատվածում ավելացել են 4,5 անգամ։
Հարթակը նպաստում է հաճախորդների ժամանակի խնայողությանը, օգնում գին-որակ հարաբերակցության մեջ արագ կողմնորոշվելու և լավագույն ընտրություն կատարելու հարցում: Զտիչերի, հաշվիչների, մեքենաների համեմատման գործառույթների շնորհիվ հնարավորինս պարզեցված է մեքենա փնտրելու և գտնելու գործընթացը:
Մանրամասները`հոլովակում:
![]() | 4.63 | -0.01 |
![]() | 392.54 | 0.28 |
![]() | 425.47 | 0.02 |
![]() | 508.14 | 0.05 |
![]() | 273.95 | 1.11 |
![]() | 26.31 | -0.09 |
![]() | 54.14 | -0.02 |
![]() | 445.56 | 0.87 |