Երեքշաբթի, 18 Փետրվարի 2025 11:05
Նաիրա Բադալյան

Լարսը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար

Լարսը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար

Արմինֆո.«Վերին Լարս» անցակետով (վրաց - ռուսական սահման) ճանապարհը փակ է: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

 

"Եղանակային պայմանների վատթարացման պատճառով Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում Խաչի լեռնանցքը երկկողմանի փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար", - պարզաբանել է նա:

 

Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը Վրաստանն ու Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։