Երեթշաբթի, 18 Փետրվարի 2025 16:03
Նաիրա Բադալյան

Ռուսական փողերը հետ են գնում. ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը Աղասի Թավադյան

Ռուսական փողերը հետ են գնում. ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը  Աղասի Թավադյան

Արմինֆո. Ռուս-ուկրաինական պատերազմը արմատապես փոխեց Հայաստանի տնտեսական պատկերը։ 2022 թվականը, ի թիվս այլ իրադարձությունների, նշանավորվել է փողի և կապիտալի լայնածավալ ներհոսքով։ Սակայն 2024 թվականին արձանագրվել է ոչ միայն ներհոսքի կրճատում, այլև որոշակի արտահոսք, ինչը լուրջ սպառնալիք է բանկային համակարգի կայունության համար։ Այդ մասին ասվում է "Ամբերդ" հետազոտական կենտրոնի փորձագետ, tvyal.com վերլուծական պորտալի հիմնադիր Աղասի Թավադյանի տնտեսական վերլուծությունում:

 

Փորձագետը նշում է, որ 2022 թվականին Հայաստան մտավ աննախադեպ ծավալի կապիտալ, հիմնականում՝ Ռուսաստանից։ Փոխանցումները 2.5 անգամ աճեցին՝ 2.1 մլրդ դոլարից հասնելով 5.2 մլրդ դոլարի։ Միայն Ռուսաստանից ստացված գումարները քառապատկվեցին՝ 865 մլն դոլարից հասնելով 3.6 մլրդ դոլարի։

 

Այս հսկայական կապիտալի ներհոսքը հանգեցրեց երկու կարևոր փոփոխության։ Առաջինը՝ դրամը կտրուկ արժևորվեց, դոլարը 480 դրամից դարձավ 405 դրամ։ Երկրորդը՝ բանկային համակարգի շահութաբերությունը աննախադեպ աճեց՝ շահույթը գրեթե եռապատկվեց՝ հասնելով 255.6 մլրդ դրամի։ Միայն Ardshinbank-ը գրանցեց 62.2 մլրդ դրամի շահույթ։

 

Հետաքրքիր է, որ մինչև 2022 թվականը Ռուսաստանից ստացվող փոխանցումների մեծ մասը «խոպանչիների» կողմից ուղարկված գումարներն էին։ Սակայն 2022 թվականից պատկերը կտրուկ փոխվեց՝ փոխանցումները դարձան, հիմնականում, առևտրային բնույթի։ Այս փոփոխությունը նշանակում էր, որ Հայաստանը դարձել էր ոչ թե աշխատուժ, այլ կապիտալ «ներմուծող» երկիր։ Քանի որ Հայաստանում լիարժեքորեն գործում էր եկամտային հարկի վերադարձի օրենքը, այս կապիտալի զգալի մասը ուղղվեց շինարարության ոլորտ։

 

2023 թվականին աճի տեմպը նվազեց՝ կազմելով 9.7 տոկոս, սակայն ներհոսքի ծավալը շարունակում էր տպավորիչ մնալ՝ 5.7 մլրդ դոլար։ 2024 թվականին պատկերը նորից փոխվեց։ Դեպի Հայաստան փոխանցումները դանդաղեցին, մինչդեռ Հայաստանից դուրս եկող գումարները զգալիորեն աճեցին։

 

Առանձնակի ուշադրության է արժանի 2024թ. դեկտեմբերը։ Այդ ամիս միայն Ռուսաստանից մտավ 691 միլիոն դոլար՝ նախորդ ամիսների 300 միլիոնի համեմատ։ Այս կտրուկ աճը առանց որևէ տնտեսական հիմնավորման կարող է վկայել կապիտալի արտահոսքի նոր փուլի նախաշեմին կանգնած լինելու մասին։

 

Ո՞ւր է գնում փողը Հայաստանից

 

«Հետաքրքիր է, որ արտահոսքի առյուծի բաժինը՝ 20.3 տոկոսը, բաժին է ընկնում Արաբական Միացյալ Էմիրություններին։ Սա պատահական չէ․ այստեղ է գնում Հայաստանի արտահանման գրեթե կեսը, որը հիմնականում ոսկու և ադամանդների վերաարտահանումն է Ռուսաստանից։ Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 13.5 տոկոսով, երրորդը՝ Շվեյցարիան՝ 10.5 տոկոսով։ Այս երեք երկրներին բաժին է ընկնում արտահոսքի գրեթե կեսը։

 

Ամենահետաքրքիր փոփոխությունը տեղի է ունեցել «խոպանչիների» փոխանցումների հետ։ 2013 թվականին Հայաստանի եկամուտների մոտ 20 տոկոսը գալիս էր արտագնա աշխատանքից, երբ 1000 ռուբլին արժեր 12 հազար դրամ։ Այսօր պատկերը լրիվ այլ է․ ռուբլին արժեզրկվել է (1000 ռուբլին՝ 4000 դրամ), իսկ դրամը՝ ամրացել։ Արդյունքում արտագնա աշխատանքից եկամուտների կշիռը ՀՆԱ-ում իջել է 4 տոկոսի, որից ընդամենը կեսն է գալիս Ռուսաստանից։ Երեկվա «խոպանչին» այսօր Երևանում նորակառույցներ է կառուցում», - նշում է տնտեսագետը։

 

Տնտեսական հնարավոր անկման նախանշաններ

 

Կապիտալի ներհոսքի կրճատումը (9.7 տոկոս աճը 2024-ին՝ նախորդ տարվա 146 տոկոսի համեմատ) և արտահոսքի աճը (14.7 տոկոս) լուրջ մարտահրավեր են ներկայացնում բանկային համակարգի կայունության համար։

 

«Չպետք է թույլ տալ, որ վերջին երկու տարիների տպավորիչ թվերը մթագնեն իրական պատկերը։ Ռուսաստանից կապիտալի ներհոսքով և ոսկու վերաարտահանմամբ պայմանավորված տնտեսական աճը կարող է ունենալ ժամանակավոր բնույթ։ Անհրաժեշտ է իրատեսորեն գնահատել մեր տնտեսական հնարավորությունները», - ամփոփում է Աղասի Թավադյանը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Պետական կառավարման տակ է ավելի քան 400 մլրդ դրամի գույք. Հայաստանի իշխանությունները մտածում են այն շահութաբեր դարձնելու մասինՊետական կառավարման տակ է ավելի քան 400 մլրդ դրամի գույք. Հայաստանի իշխանությունները մտածում են այն շահութաբեր դարձնելու մասին
Հայաստանի առողջապահության նախարար. երկրում ապահովագրական ծածկույթը երեք տարվա ընթացքում կարող է հասնել 80 տոկոսիՀայաստանի առողջապահության նախարար. երկրում ապահովագրական ծածկույթը երեք տարվա ընթացքում կարող է հասնել 80 տոկոսի
Տնտեսագետ. Չի կարելի խոսել հայկական եվրաբոնդերի Տնտեսագետ. Չի կարելի խոսել հայկական եվրաբոնդերի "հաջողության" մասին, որոնք ծածկում են ընթացիկ ծախսերը
Հայաստանում փաստաբանական գրասենյակների մասնագիտական գործունեությունը կտեղափոխվի ԱԱՀ դաշտՀայաստանում փաստաբանական գրասենյակների մասնագիտական գործունեությունը կտեղափոխվի ԱԱՀ դաշտ
Հայաստանն ու Հոնկոնգը կհամագործակցեն կրկնակի հարկման բացառմանն առնչվող հարցերումՀայաստանն ու Հոնկոնգը կհամագործակցեն կրկնակի հարկման բացառմանն առնչվող հարցերում
Ընդդիմադիր. Հայաստանի իշխանությունները դեմ գնացին իրենց իսկ հայտարարած նպատակներինԸնդդիմադիր. Հայաստանի իշխանությունները դեմ գնացին իրենց իսկ հայտարարած նպատակներին
ԲՏԱ նախարարությունը կխորացնի համագործակցությունը Quantori ընկերության հետ. ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններԲՏԱ նախարարությունը կխորացնի համագործակցությունը Quantori ընկերության հետ. ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ
S&P Global Ratings. Հայաստանի մասնավոր հատվածի պարտքային բեռը կշարունակի աճելS&P Global Ratings. Հայաստանի մասնավոր հատվածի պարտքային բեռը կշարունակի աճել
Միրզոյան․Հայաստանը մտադիր է Իրանի հետ երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել մինչեւ 3 մլրդ դոլարիՄիրզոյան․Հայաստանը մտադիր է Իրանի հետ երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել մինչեւ 3 մլրդ դոլարի
Հայաստանում խոշոր սպառողները հնարավորություն կունենան ուղղակիորեն պայմանագրեր կնքել էլեկտրաէներգիա արտադրողների հետՀայաստանում խոշոր սպառողները հնարավորություն կունենան ուղղակիորեն պայմանագրեր կնքել էլեկտրաէներգիա արտադրողների հետ
Թվային կցորդ. Հայաստանի թվային լանդշաֆտում ռուսական լուծումներով ընկերությունների տոկոսը մեկ տարում աճել էԹվային կցորդ. Հայաստանի թվային լանդշաֆտում ռուսական լուծումներով ընկերությունների տոկոսը մեկ տարում աճել է
Երևանում կանցկացվի երրորդ Ռուս-հայկական շինարարական համաժողովըԵրևանում կանցկացվի երրորդ Ռուս-հայկական շինարարական համաժողովը
Հայաստանում արդյունաբերության հատվածի անկումն ուղեկցվում է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի աճովՀայաստանում արդյունաբերության հատվածի անկումն ուղեկցվում է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի աճով
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը թուլացել է՝ արդյունաբերական հատվածի եւ արտաքին առեւտրի անկման ֆոնինՀայաստանում տնտեսական ակտիվության աճը թուլացել է՝ արդյունաբերական հատվածի եւ արտաքին առեւտրի անկման ֆոնին
Հայաստանի խորհրդարանում քննարկումներ են ընթանում Հայաստանի խորհրդարանում քննարկումներ են ընթանում "Պետական կենսաթոշակների մասին" օրենքում փոփոխությունների շուրջ
Հայաստանն ու Չինաստանը համագործակցություն են հաստատում զբոսաշրջության ոլորտումՀայաստանն ու Չինաստանը համագործակցություն են հաստատում զբոսաշրջության ոլորտում
ՀՀ ԿԲ. Հայաստանում կօգտագործվի գրավի մեխանիզմ  ղարաբաղցի ձեռնարկատերերի գույքի նկատմամբՀՀ ԿԲ. Հայաստանում կօգտագործվի գրավի մեխանիզմ  ղարաբաղցի ձեռնարկատերերի գույքի նկատմամբ
ԱրարատԲանկ․ հաղթանակը մեկն է՝ ապաքինված երեխայի ժպիտըԱրարատԲանկ․ հաղթանակը մեկն է՝ ապաքինված երեխայի ժպիտը
Հարկային. տուգանքների բողոքարկման կանոնների վերանայումը չի տարածվում ՀՀ ՊԵԿ-ի կողմից դուրս գրվող վարչական ակտերի վրաՀարկային. տուգանքների բողոքարկման կանոնների վերանայումը չի տարածվում ՀՀ ՊԵԿ-ի կողմից դուրս գրվող վարչական ակտերի վրա
2025 թվին ՊԵԿ-ը հարկային մեծ ներուժ է տեսնում շինարարության ոլորտում2025 թվին ՊԵԿ-ը հարկային մեծ ներուժ է տեսնում շինարարության ոլորտում
«Շիրակ Ավիա» ավիաընկերությունը մեկնարկելու է Կրասնոյարսկ-Երևան-Կրասնոյարսկ երթուղով չվերթեր«Շիրակ Ավիա» ավիաընկերությունը մեկնարկելու է Կրասնոյարսկ-Երևան-Կրասնոյարսկ երթուղով չվերթեր
Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն և Սանկտ Պետերբուրգի Մշակութային-ցուցահանդեսային բյուրոն շահագրգռված են համագործակցությամբՀայաստանի զբոսաշրջության կոմիտեն և Սանկտ Պետերբուրգի Մշակութային-ցուցահանդեսային բյուրոն շահագրգռված են համագործակցությամբ
ՀՀ ԿԲ-ն առաջարկում է այսուհետ պետական գաղտնիք չհամարել հայկական դրամի արտադրության տեխնոլոգիայի և դրա պաշտպանության առանձնահատկությունների մասին տեղեկություններըՀՀ ԿԲ-ն առաջարկում է այսուհետ պետական գաղտնիք չհամարել հայկական դրամի արտադրության տեխնոլոգիայի և դրա պաշտպանության առանձնահատկությունների մասին տեղեկությունները
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025 թվականի մարտի 17-21-ը նվազել են և դոլարով, և ռուբլով գործարքներըՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025 թվականի մարտի 17-21-ը նվազել են և դոլարով, և ռուբլով գործարքները
IDBank-ի նոր մասնաճյուղը Արտաշատ քաղաքում էIDBank-ի նոր մասնաճյուղը Արտաշատ քաղաքում է
Վճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզնեսի համար. PayLink Վճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզնեսի համար. PayLink
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» բարեգործական խաղինՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» բարեգործական խաղին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ԵՏՀ նախարար. ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի աճի դինամիկան զգալիորեն բարձր է համաշխարհային աճի միջին տեմպերիցԵՏՀ նախարար. ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի աճի դինամիկան զգալիորեն բարձր է համաշխարհային աճի միջին տեմպերից
Հայաստանն ու Ռուսաստանը շահագրգռված են փոխադարձ զբոսաշրջային հոսքերի ավելացմամբՀայաստանն ու Ռուսաստանը շահագրգռված են փոխադարձ զբոսաշրջային հոսքերի ավելացմամբ
ՌԴ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է Հայաստանի ռազմավարական զարգացման կենտրոնի նոր նախագծերըՌԴ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է Հայաստանի ռազմավարական զարգացման կենտրոնի նոր նախագծերը
Նոր արշավ IDBank-ից` հաճախորդների օրվա կապակցությամբՆոր արշավ IDBank-ից` հաճախորդների օրվա կապակցությամբ
Ակբա բանկը ներկայացրել է Հայաստանում առաջին «խոսող» քարտերըԱկբա բանկը ներկայացրել է Հայաստանում առաջին «խոսող» քարտերը
Հայաստանը 2024 թվականին 8,3 տոկոսով ավելացրել է թարմ գյուղատնտեսական արտադրանքի արտահանումըՀայաստանը 2024 թվականին 8,3 տոկոսով ավելացրել է թարմ գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը
Հայաստանի կառավարությունը կաջակցի տեղական մետալուրգիական եւ մետաղամշակման ձեռնարկություններինՀայաստանի կառավարությունը կաջակցի տեղական մետալուրգիական եւ մետաղամշակման ձեռնարկություններին
Team-ը և Ericsson-ը կնքեցին ռազմավարական համագործակցության հուշագիրTeam-ը և Ericsson-ը կնքեցին ռազմավարական համագործակցության հուշագիր
 ԱԶԲ-ը պատրաստ է աջակցել Երևանի քաղաքապետարանին նոր ծրագրերի իրականացման գործում ԱԶԲ-ը պատրաստ է աջակցել Երևանի քաղաքապետարանին նոր ծրագրերի իրականացման գործում
Հայաստանի ֆինանսների նախարարը Հայաստանի ֆինանսների նախարարը "կոնսպիրոլոգիա" է անվանել այն խոսակցությունները, թե եվրապարտատոմսերի 5-րդ տրանշը  "խաղաղության պայմանագրում զիջումների գինն էր"
Հայաստանում արդեն կա 3,4 մլն NFC չիպով միկրոպրոցեսինգային քարտ՝ ընդհանուր թվի 79%-ըՀայաստանում արդեն կա 3,4 մլն NFC չիպով միկրոպրոցեսինգային քարտ՝ ընդհանուր թվի 79%-ը
2024 թվականին Հայաստանում աշխատավարձի ֆոնդն աճել է տարեկան 12%-ով2024 թվականին Հայաստանում աշխատավարձի ֆոնդն աճել է տարեկան 12%-ով
Ֆինանսների նախարար. Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտություն չլիներ, ՀՀ պետական պարտքն ավելի էժան կնստերՖինանսների նախարար. Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտություն չլիներ, ՀՀ պետական պարտքն ավելի էժան կնստեր
ՊԵԿ նախագահը հավաստիացնում է. չնայած բացարձակ թվերին՝ Հայաստանի հարկային հավաքագրումները ՀՆԱ-ի համեմատ աճել են առաջանցիկ տեմպերովՊԵԿ նախագահը հավաստիացնում է. չնայած բացարձակ թվերին՝ Հայաստանի հարկային հավաքագրումները ՀՆԱ-ի համեմատ աճել են առաջանցիկ տեմպերով
ՀՀ ֆինանսների նախարարության հատուկ ստորաբաժանումը կգնահատի պետական ծախսերի արդյունավետությունըՀՀ ֆինանսների նախարարության հատուկ ստորաբաժանումը կգնահատի պետական ծախսերի արդյունավետությունը
Ապրիլի սկզբին Երեւանում երկրորդ անգամ կանցկացվի ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդես և բիզնես ֆորումԱպրիլի սկզբին Երեւանում երկրորդ անգամ կանցկացվի ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդես և բիզնես ֆորում
Հայաստանում նախատեսվում է սահմանափակել գործունեության այն տեսակները, որոնք 2025 թվականի հուլիսի 1-ից պետք է անցնեն ԱԱՀ դաշտՀայաստանում նախատեսվում է սահմանափակել գործունեության այն տեսակները, որոնք 2025 թվականի հուլիսի 1-ից պետք է անցնեն ԱԱՀ դաշտ
Հայաստանում խոշոր սպառողները ուղղակիորեն  էլեկտրաէներգիա արտադրողների հետ պայմանագրերի կնքման հնարավորություն կունենանՀայաստանում խոշոր սպառողները ուղղակիորեն  էլեկտրաէներգիա արտադրողների հետ պայմանագրերի կնքման հնարավորություն կունենան
Հայաստանի ԿԲ-ի 2025թ. նոր կանխատեսմամբ ՀՆԱ աճը կարող է արագանալ մինչեւ 7 տոկոս, բայց արտահանումն ու ներմուծումը խիստ կնվազենՀայաստանի ԿԲ-ի 2025թ. նոր կանխատեսմամբ ՀՆԱ աճը կարող է արագանալ մինչեւ 7 տոկոս, բայց արտահանումն ու ներմուծումը խիստ կնվազեն
ՄՊՀ-ը շուրջ 1 միլիարդ դրամով տուգանել է բուքմեյքերական ընկերություններինՄՊՀ-ը շուրջ 1 միլիարդ դրամով տուգանել է բուքմեյքերական ընկերություններին
Հայաստանն ու Հոնկոնգը կհամագործակցեն կրկնակի հարկման բացառմանն առնչվող հարցերումՀայաստանն ու Հոնկոնգը կհամագործակցեն կրկնակի հարկման բացառմանն առնչվող հարցերում
Երևանի իշխանություններն ի վիճակի չեն լուծել բյուջետային պլանավորման խնդիրները. Երևանի իշխանություններն ի վիճակի չեն լուծել բյուջետային պլանավորման խնդիրները. "Լույս" հիմնադրամի հետազոտություն
Մարտին Գալստյան. Մակրոտնտեսական կայունությունը և բարձր տնտեսական աճը Հայաստանի ռիսկայնության հնարավոր վերագնահատման որոշակի դրական նախադրյալներ ենՄարտին Գալստյան. Մակրոտնտեսական կայունությունը և բարձր տնտեսական աճը Հայաստանի ռիսկայնության հնարավոր վերագնահատման որոշակի դրական նախադրյալներ են
Մարտին Գալստյան. ռուբլու արժեվորման գործում էական դեր է խաղում ռուս-ուկրաինական հակամարտության հնարավոր լուծման հետ կապված դրական սենտիմենտըՄարտին Գալստյան. ռուբլու արժեվորման գործում էական դեր է խաղում ռուս-ուկրաինական հակամարտության հնարավոր լուծման հետ կապված դրական սենտիմենտը
ԿԲ ղեկավարը ՝ եվրապարտատոմսերի 7,1 տոկոս եկամտաբերության մասին. Արտառոց ոչինչ չեմ տեսնումԿԲ ղեկավարը ՝ եվրապարտատոմսերի 7,1 տոկոս եկամտաբերության մասին. Արտառոց ոչինչ չեմ տեսնում
Կադաստրի կոմիտեն Փաշինյանին զեկուցել է Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագրի մասինԿադաստրի կոմիտեն Փաշինյանին զեկուցել է Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագրի մասին
Գևորգ Պապոյան. Հայաստանը պատրաստ է խորացնել առևտրատնտեսական կապերը ԵՄ հետ՝ բոլոր հնարավոր ոլորտներում Գևորգ Պապոյան. Հայաստանը պատրաստ է խորացնել առևտրատնտեսական կապերը ԵՄ հետ՝ բոլոր հնարավոր ոլորտներում
Պղինձը կհավասարվի՞ նավթին. Ջհանյանը՝ հանքարդյունաբերության դերի ու կառավարության դիրքորոշման մասին Պղինձը կհավասարվի՞ նավթին. Ջհանյանը՝ հանքարդյունաբերության դերի ու կառավարության դիրքորոշման մասին
Հայտնի են համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթի հաղթողներըՀայտնի են համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթի հաղթողները
Air Arabia Abu Dhabi-ն հունիսի 1-ից ուղիղ չվերթով կկապի Հայաստանի եւ ԱՄԷ մայրաքաղաքներըAir Arabia Abu Dhabi-ն հունիսի 1-ից ուղիղ չվերթով կկապի Հայաստանի եւ ԱՄԷ մայրաքաղաքները
Հայաստանի կենտրոնական բանկը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 %-ի մակարդակումՀայաստանի կենտրոնական բանկը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 %-ի մակարդակում
Հայաստանի իշխանությունները մտադիր են բիզնեսից Հայաստանի իշխանությունները մտադիր են բիզնեսից "անտոկոս վարկ" վերցնել բյուջետային նպատակներով. ՀԳՀՄ-ը դիրքորոշում է հայտնել տուգանքների բողոքարկման կանոնների վերանայման վերաբերյալ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
26.03.2025
RUB4.650.01
USD391.800.00
EUR422.79-1.10
GBP505.74-1.68
CAD275.020.84
JPY26.08-0.01
CNY53.93-0.04
CHF443.36-0.81