Չորեքշաբթի, 19 Փետրվարի 2025 11:41
Ալեքսանդր Ավանեսով

«Վերին Լարս» անցակետում իրենց հերթին են սպասում  423 հայկական ավտոմեքենա

«Վերին Լարս» անցակետում իրենց հերթին են սպասում  423 հայկական ավտոմեքենա

Արմինֆո. Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

 

Ալագյազ-Գեղադիր և Ալագյազ-Բերքառատ-Գեղադիր ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Չարենցավան քաղաքում տեղում է ձյուն։

 

Արագածի տարածաշրջանում բուք է։

 

Իջևան, Նոյեմբերյան, Բերդ քաղաքներում մառախուղ է։

 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Նշենք, որ Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալների համաձայն, "Վերին Լարս" անցակետով մեքենաների անցման հերթում է գտնվում 423 հայկական բեռնատար: Ընդհանուր առմամբ, հերթագրվել է 1555 բեռնատար՝ տարբեր երկրներից։ Անցակետի փակման պատճառը փետրվարի 16 - ից փակ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի և Մլետա-Գուդաուրի հատվածներում եղանակային պայմանների վատթարացումն է:

 

Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետը միակ ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի Դաշնությանը՝ Վրաստանի տարածքով տարանցիկ ճանապարհով: