Արմինֆո. 2018 թվականից մինչև 2024 թվականը ներառյալ սուբվենցիոն ծրագրերով կառավարությունը համայնքներում ներդրել է 113 մլրդ 722 մլն դրամ (մոտ 280 մլն դոլար): Այդ մասին փետրվարի 20-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով անշարժ գույքի հարկին՝ Փաշինյանը նշել է, որ այդ գծով հավաքագրումը 2019 թվականի համեմատ կրկնապատկվել է, ավելանալով 108 տոկոսով, սակայն համայնքային բյուջեները դեռևս բավարար չեն համայնքների բոլոր խնդիրները լուծելու համար:
«Մեր քաղաքացիները պետք է ճիշտ գնահատեն այն, ինչ տեղի է ունենում։ Անշարժ գույքի հարկից ոչ մի կոպեկ չի մտնում պետական բյուջե, ամբողջ գումարը մնում է համայնքներում: Մարդիկ բողոքում են, որ տանիքից հոսում է, որ բակի խնդիրները չեն լուծվում, որովհետև համայնքի բյուջեներում գումար չկա: Բանն այն չէ, որ, ընդհանրապես, փող չկա, այլ՝ համայնքի բյուջեում փող չկա", - ասել է վարչապետը։
![]() | 4.46 | -0.01 |
![]() | 394.41 | -0.90 |
![]() | 412.67 | -0.15 |
![]() | 498.77 | 0.09 |
![]() | 277.85 | -0.42 |
![]() | 26.23 | -0.11 |
![]() | 54.36 | -0.10 |
![]() | 438.67 | 0.36 |