
Արմինֆո.վրասիական տնտեսական միության երկրների հայրենական արտադրողներն ու ընկերությունները բացարձակ առաջնահերթություն կստանան ռուսական շուկա օտարերկրյա ընկերությունների վերադարձի դեպքում: Այդ մասին ՌԴ կառավարության Telegram-ալիքում հայտարարել է ՌԴ առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության իշխանությունները թույլ կտան շուկա մտնել նրան, ումով իրենք են շահագրգռված։
"Ռուսաստանի տեխնոլոգիական ինքնիշխանության համար կարևորագույն ոլորտներում բացարձակ գերակայություն կունենան հայրենական արտադրողները, ինչպես նաև ԵԱՏՄ արտադրողները։ Մեզ մոտ այն ժամանակ, երբ մեկը մյուսի հետևից ձևավորվում էին պատժամիջոցների փաթեթները, լրջորեն զարգացել է պետգնումներում արտոնությունների համակարգը, ինչպես նաև աջակցության միջոցների համակարգը։ Օտարերկրացիների հետ համատեղ նախագծերի համար ստեղծվել են պայմաններ, որոնք վերաբերում են տեղայնացմանը, տեխնոլոգիաների փոխանցմանը և ռուս մասնակիցների կողմից նախագծերի վերահսկմանը: Այդ սկզբունքներից մենք չենք նահանջի, եւ սա այն իրականությունն է, որն օտարերկրյա ընկերությունները ստիպված կլինեն նկատի ունենալ", - ընդգծել է Դենիս Մանտուրովը։
RUB | 4.92 | -0.05 |
USD | 381.82 | 0.16 |
EUR | 444.21 | -0.19 |
GBP | 508.28 | -0.66 |
CAD | 275.62 | -0.07 |
JPY | 24.36 | -0.09 |
CNY | 54.05 | 0.02 |
CHF | 474.13 | 0.84 |

