Երեքշաբթի, 25 Փետրվարի 2025 17:26
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանին անհրաժեշտ է երկարաժամկետ էներգետիկ անվտանգություն. ԵՄ դեսպան

Հայաստանին անհրաժեշտ է երկարաժամկետ էներգետիկ անվտանգություն. ԵՄ դեսպան

Արմինֆո.Հայաստանին անհրաժեշտ է երկարաժամկետ էներգետիկ անվտանգություն։ Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը՝ Հայաստան-Եվրոպական միություն խորհրդարանական գործընկերության կոմիտեի չորրորդ նիստում իր ելույթում:

 

Նրա խոսքով՝ նշված նպատակին հասնելու համար ԵՄ-ն աջակցում է Հայաստանի այնպիսի նախաձեռնություններին, ինչպիսիք են "Սեւծովյան մալուխը" եւ "Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցը", ինչպես նաեւ երկրում այլընտրանքային եւ վերականգնվող էներգետիկայի զարգացումը:

 

ԵՄ պատվիրակության ղեկավարը կարևորել է նաև ԵՄ  աջակցություն ստացած "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային միջանցքի իրականացումը, հատկապես, Գյումրի-Լանջիկ ճանապարհահատվածը, որը ֆինանսավորվում է եվրոպական կառույցների կողմից:

 

Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է Մարագոսը, "Կայունություն եւ աճ" ծրագրի շրջանակում ավելի քան 600 մլն եվրո է ներդրվել կոնկրետ ծրագրերի համար, որոնք շահավետ են ոչ միայն բիզնեսի, այլեւ ճանապարհային անվտանգության ապահովման համար: Այդ նախաձեռնությունների շրջանակում կբարելավվի նաև Քաջարանի ուղղությամբ ճանապարհը, ինչը թույլ կտա բարձրացնել ճանապարհային անվտանգությունը և Սյունիքի մարզը մոտեցնել Երևանին և երկրի այլ հատվածներին:

 

Մարագոսը նաեւ հաղորդել է, որ 2024 թվականին սկսվել են Եվրոպական միության երկրներ հայկական կոնյակի արտահանման աշխատանքները:

 

Պատվիրակության ղեկավարը հիշատակել է նաև "Թումո" կենտրոնի միջազգայնացման կարևորությանը: Նրա համոզմամբ ՝ անհրաժեշտ է բարձրացնել կենտրոնի հեղինակությունը ողջ աշխարհում։ "Հաջորդ կիրակի Կապանում կբացենք նոր" Թումո" կենտրոն, որը կառուցվել է ԵՄ զգալի աջակցությամբ", - եզրափակել է Վասիլիս Մարագոսը: