Երեքշաբթի, 11 Մարտի 2025 12:58
Ալեքսանդր Ավանեսով

Սամարայի միջազգային օդանավակայանն ընդունել է Երևանից Մոսկվա մեկնող չվերթը

Սամարայի միջազգային օդանավակայանն ընդունել է Երևանից Մոսկվա մեկնող չվերթը

Արմինֆո.Մարտի 11-ի առավոտյան Երևանից Մոսկվա մեկնող չվերթն ընդունել է Սամարայի "Կուրումոչ" միջազգային օդանավակայանը՝ որպես պահեստային օդանավակայան: Այդ մասին հաղորդում է "Ինտերֆաքսը" ՝ վկայակոչելով օդանավակայանի տեղեկատվությունը։

 

"Մարտի 11-ին Սամարայի պահեստային օդանավակայան է ժամանել 10 չվերթ՝ Հուրգադայից, Դուբայից, Մագնիտոգորսկից, Բիշքեկից, Կարշիից, Թերմեզից, Բուխարայից, Երևանից, Տյումենից և Կեմերովոյից դեպի Մոսկվա: Ուղևորների հետ աշխատում են ավիաընկերության ներկայացուցիչները", - ասել է օդանավակայանի ներկայացուցիչը: Մարտի 11-ի առավոտյան Մոսկվայի ավիահանգույցի օդանավակայանները դադարեցրել են ինքնաթիռների թռիչքներն ու վայրէջքները՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կազանի օդանավակայանն ընդունել է Մոսկվա մեկնող ութ չվերթ՝ Երեւանից, Բաքվից, Օշից, Կուլաբից, Նովոկուզնեցկից և Օմսկից:

 

Հիշեցնենք, որ մարտի 11-ի գիշերը ՌԴ մայրաքաղաքը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Իր թելեգրամ-ալիքում Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հաղորդել է, որ առավոտյան 8:45-ին ռուսական ՀՕՊ ուժերը խոցել են 74 ուկրաինական ԱԹՍ, որոնք թռչում էին դեպի Մոսկվա: Քաղաքապետը հայտարարել է, որ սա ուկրաինական անօդաչուների ամենազանգվածային հարձակումն է Մոսկվայի վրա։