Արմինֆո. ՀՀ էկոոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը և Մարկետինգի և խթանման վարչության խորհրդական Անահիտ Ոսկանյանը հանդիպել են «RESILAND: Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագրի աշխատանքային խմբի հետ։
Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության համաձայն, Էկոնոմիկայի նախարարությունում հյուրընկալվել են Համաշխարհային բանկի ներկայացուցիչ՝ Ֆիսսեհա Աբիսսան (Բնական ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ), ծրագրերի կառավարիչ Նինա Գալաձե Էքստեդթն, Resiland ծրագրի համակարգող՝ Արմինե Աբրահամյանը, Ծրագրի համակարգող՝ Մերի Մարտիրոսյանը և Սոնա Հակոբյանը։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի և Շվեդիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակուլության (SIDA) ֆինասավորմամբ և Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացնում է «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» դրամաշնորհային ծրագիրը։ Ծրագրի նպատակն է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում իրականացնել ՀՀ կառավարության կողմից որդեգրած մի շարք հանձնառությունները։
Ծրագրի շրջանակում մի շարք բնապահպանական ենթածրագրերից բացի կիրականացվեն զբոսաշրջությանը և էկոզբոսաշրջությանն օժանդակելու միջոցառումներ, որոնց արդյունքում թիրախային համայնքներում կբարելավվեն էկոտուրիզմի ենթակառուցվածքները, էկոտուրիզմի և հյուրընկալության ոլորտում գիտելիքներն ու հմտությունները:
Հանդիպման նպատակն էր ծանոթանալ ծրագրի իրականացման ընթացքին և շարունակել համագործակցությունը։