
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների արտադրության գործարանի բացմանը: Վարչապետը շրջել է գործարանում, ծանոթացել իրականացված ներդրումներին և արտադրական հզորություններին:
Վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, պատասխանատուների ներկայացմամբ՝ գործարանի արտադրողականությունը կազմում է տարեկան 112.800 տոննա: Իրականացվել է 31 միլիոն դոլարի ներդրում: Գործարանն ունի 240 աշխատակից, որոնց թիվն առաջիկա 3 տարվա ընթացքում նախատեսվում է ավելացնել՝ գերազանցելով 500-ը:
Ձեռք են բերվել Էլեկտրոթերմի արտադրության 25 տոննա տարողությամբ 2 ինդուկցիոն վառարաններ, շարունակական գլոցման մեքենա և ամրան արտադրող հոսքագիծ: Արտադրության համար որպես հումք ծառայում է ջարդոնը և սպունգային երկաթը։ Վերջնական արտադրանքը ներառում է պողպատե ամրաններ, խողովակներ, աղացման գնդեր, տաք և սառը գլանվածքով պարույրներ:
Կառուցվել է 40.000 կՎԱ հզորությամբ տրանսֆորմատորային ենթակայան, 110 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գիծ և նոր բջիջ «Արարատ 2» կայանում:
RUB | 4.88 | 0.05 |
USD | 379.99 | 0.57 |
EUR | 441.32 | -0.14 |
GBP | 509.41 | 0.23 |
CAD | 273.53 | 0.59 |
JPY | 24.03 | 0.09 |
CNY | 54.52 | 0.06 |
CHF | 474.04 | 0.06 |

