
Արմինֆո. Ռուբլու ամրապնդման գործում էական դեր է խաղում դրական սենտիմենտը, որը կապված է ուկրաինական ճգնաժամի հնարավոր շուտափույթ լուծման, ռուս-ուկրաինական հակամարտության սառեցման, դրան հաջորդող որոշակի բանակցությունների հետ եւ այլն: Մարտի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Նա ընդգծել է, որ շուկայի խաղացողների մոտ այդ սենտիմենտը դոմինանտ է։ Վկայակոչելով ԱՄՆ և ՌԴ նախագահների միջև սպասվող հեռախոսազրույցը՝ Գալստյանը նշել է. "Դրան ընդառաջ որոշակի ակնկալիքներ են ձևավորվել, ինչը դրական է անդրադառնում ռուսական ակտիվների արժեքի վրա":
Նշենք, որ այս տարի Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում դրամը հունվարից մինչև մարտի 18-ը արժեզրկվել է ռուսական ռուբլու նկատմամբ, միջին հաշվով, 3,7-ից մինչև 4,74 դրամ/1ռուբլի: Բայց ռուբլու հատկապես արտահայտված արժեվորում է դիտվել վերջին երկու օրվա ընթացքում.