Երկուշաբթի, 24 Մարտի 2025 12:22
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն և Սանկտ Պետերբուրգի Մշակութային-ցուցահանդեսային բյուրոն շահագրգռված են համագործակցությամբ

Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն և Սանկտ Պետերբուրգի Մշակութային-ցուցահանդեսային բյուրոն շահագրգռված են համագործակցությամբ

Արմինֆո. MITT 2025-ի շրջանակներում հայկական տաղավար է այցելել Սանկտ Պետերբուրգի Մշակութային և ցուցահանդեսային բյուրոյի գլխավոր տնօրեն Սերգեյ Ազարենկովը։

ՀՀ զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության համաձայն, այցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Սանկտ Պետերբուրգի միջև մշակութային և զբոսաշրջային համագործակցության հնարավորությունները։

Ավելի վաղ Զբոսաշրջության կոմիտեն հաղորդել էր, որ MITT 2025 միջազգային ցուցահանդեսի շրջանակում կայացել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանի, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի և Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վախրուկովի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են զբոսաշրջության ոլորտում երկկողմ համագործակցության ամրապնդման հեռանկարները։

Հատուկ ուշադրություն է դարձվել 2023 թվականի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում ստորագրված Ճանապարհային քարտեզի կետերի իրականացման ընթացքին։ Հանդիպման մասնակիցները գոհունակություն  են հայտնել ձեռք բերված արդյունքներից և ընդգծել նախատեսված նախաձեռնությունների իրագործման ուղղությամբ համատեղ աշխատանքի շարունակական լինելու կարևորությունը։

Համագործակցության հեռանկարային ուղղությունների քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել ձմեռային զբոսաշրջության զարգացմանը, որը մեծ ներուժ ունի երկու երկրների համար։ Կողմերը շեշտել ե ձմեռային հանգստի կազմակերպման և զբոսաշրջիկների ներգրավման ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը։