Արմինֆո. Մայիսի 10-ին «Շիրակ Ավիա» ավիաընկերությունը մեկնարկելու է Կրասնոյարսկ -Երևան- Կրասնոյարսկ երթուղով չվերթերը: Այդ մասին հաղորդում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ շաբաթ օրը. Ավիատոմսերի համար՝ https://shirakavia.am/ru», - ասվում է հաղորդագրությունում:
Նշենք , որ "Շիրակ Ավիա" ՍՊԸ-ն Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 2019 թվականին: 2021 թվականի հունվարին ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեից ստացել է շահագործողի AM AOC 072 (AIR OPERANT CERTIFICATE) վկայական, որը թույլ է տալիս շահագործել ինքնաթեիռներ։ 2021 թվականի հոկտեմբերին ՝ կանոնավոր առևտրային ավիափոխադրումների կատարման հավաստագիր (կանոնավոր առևտրային օդային փոխադրումների հավաստագիր), որը թույլ է տալիս ավիաընկերությանը կատարել կանոնավոր ավիաչվերթներ հետևյալ ուղղություններով՝"Զվարթնոց" օդանավակայանից (Երևան). Երևան - Մոսկվա - Երևան, Երևան - Կրասնոդար - Երևան, Երևան-Դոնի Ռոստով-Երևան, Երևան-Սոչի-Երևան, Երևան-Սամարա-Երևան, Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան; "Շիրակ" օդանավակայանից (Գյումրի)՝ Գյումրի-Մոսկվա-Գյումրի, Գյումրի - Կրասնոդար-Գյումրի, Գյումրի-Դոնի Ռոստով-Գյումրի, Երևան-Գյումրի-Սոչի-Գյումրի, Գյումրի-Սամարա-Գյումրի և Գյումրի-Սանկտ Պետերբուրգ - Գյումրի:
![]() | 4.78 | 0.02 |
![]() | 390.90 | -0.04 |
![]() | 444.61 | 0.66 |
![]() | 519.04 | 2.22 |
![]() | 282.10 | 0.71 |
![]() | 27.46 | 0.04 |
![]() | 53.53 | -0.02 |
![]() | 477.52 | -0.75 |