
Արմինֆո. 2025 թվականի երկու ամսում Հայաստանը գրեթե 1 մլրդ դրամով ավելի է ծախսել, քան՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Այդ մասին ասվում է ս. թ. հունվար-փետրվար ամիսների ՀՀ պետական բյուջեի կատարման մասին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվական ամփոփագրում։
Մասնավորապես, տեղեկատվության համաձայն, 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 393.2 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 21.2 %-ով կամ 68.7 մլրդ դրամով:
2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 321.6 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 0.3 %-ով կամ 913.5 մլն դրամով:
2025 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 71.6 մլրդ դրամ հավելուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3.8 մլրդ դրամի դիմաց: