Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) վարկային ծրագրի 5-րդ վերանայման այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ:
Ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում նախարար Հովհաննիսյանն անդրադարձ է կատարել երկրի տնտեսական զարգացման կանխատեսումներին և հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում իրականացված միջոցառումներին: Քննարկվել են պահուստային ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, ինչպես նաև ֆինանսական հատվածի բարեփոխումներին և ռիսկերին առնչվող մի շարք այլ հարցեր:
Կողմերն ընդգծել են պահուստային ծրագրի կարևորությունը դրամավարկային և կառուցվածքային բարեփոխումների կյանքի կոչման գործում՝ արժևորելով արդյունավետ համագործակցության շարունակականությունը ծրագրի հետագա ընթացքի, ինչպես նաև ռազմավարական գործընկերության համար։
![]() | 4.65 | 0.04 |
![]() | 391.16 | 0.06 |
![]() | 422.18 | -0.09 |
![]() | 505.97 | 1.14 |
![]() | 273.02 | 1.06 |
![]() | 26.18 | -0.01 |
![]() | 53.80 | 0.00 |
![]() | 442.44 | -0.93 |