Չորեքշաբթի, 2 Ապրիլի 2025 11:19
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանն ու ԱՄՀ-ը քննարկում են հարկային ոլորտում բարեփոխումների հնարավորությունները

Հայաստանն ու ԱՄՀ-ը քննարկում են հարկային ոլորտում բարեփոխումների հնարավորությունները

Արմինֆո. ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն ապրիլի 1-ին հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ հաղորդագրության համաձայն, հանդիպմանը կողմերն անդրադարձել են ԱՄՀ ընթացիկ ծրագրով նախատեսված միջոցառումների կատարմանը,  գործընկերային հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամություն հայտնել:

Քննարկվել են ԱՄՀ-ի հետ համագործակցության հեռանկարներին, հարկային ոլորտում բարեփոխումների հնարավորություններին, բյուջետային ծախսերի արդյունավետ իրականացմանը, պետություն-մասնավոր գործընկերությանը, պետական աջակցության ծրագրերի բարելավմանը, հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում իրականացվող մի շարք ծրագրերին, ինչպես նաեւ ֆինանսական բնագավառի բարեփոխումներին ու ռիսկերին առնչվող մի շարք այլ հարցեր: