Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության փոխվարչապետ Չան Հոնգ Հայի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը գոհունակությամբ է ընդգծել Վիետնամից նման ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան և կարևորել երկու երկրների հարաբերությունների զարգացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են մասնավորապես առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները, այդ թվում՝ ԵԱՏՄ և Վիետնամի միջև ստորագրված ազատ առևտրի համաձայնագրի կիրարկման շրջանակներում: Անդրադարձ է կատարվել նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում հնարավոր համագործակցությանը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման նպատակով մարդկանց և գործարար շրջանակների շփումների ակտիվացման անհրաժեշտությանը:
Երկուստեք կարևորվել է նաև միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը և դրա շրջանակներում երկկողմ համագործակցության առանցքային հարցերի քննարկումը:
![]() | 4.90 | 0.02 |
![]() | 383.83 | -0.40 |
![]() | 446.97 | -0.27 |
![]() | 516.56 | -0.31 |
![]() | 279.76 | -0.31 |
![]() | 25.98 | 0.11 |
![]() | 53.49 | -0.04 |
![]() | 479.55 | 0.34 |