Շաբաթ, 5 Ապրիլի 2025 14:36
Ալեքսանդր Ավանեսով

Նախարար. Հայաստանի թվային զարգացման ճանապարհին նոր փուլ է սկսվում

Նախարար. Հայաստանի թվային զարգացման ճանապարհին նոր փուլ է սկսվում

Արմինֆո. ՀՀ-ում 5G տեխնոլոգիաներով շարժական լայնաշերտ կապի ցանցերի շարունակական զարգացումն ապահովելուն ուղղված հերթական կարևոր քայլն արված է: Այդ մասին հաղորդել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:

Նախարարի  հավաստմամբ, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ «Viva Արմենիա» ընկերությանը 10 տարի ժամկետով տրամադրվել են 2300-2350ՄՀց և 2350-2400ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածներ՝ շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիան առավել լայն տարածելու համար։ Ընկերությունը պետական բյուջե է փոխանցել 2.5 միլիարդ ՀՀ դրամ։

 

«Վիվա Արմենիա» ընկերությունը ստանձնել է հետևյալ պարտավորությունները. 3 տարում՝ մայրուղիների 98% ծածկել շարժական ինտերնետով; դրանցից առնվազն 10%՝ 5G տեխնոլոգիայով: Յուրաքանչյուր նոր մայրուղի՝ շահագործումից հետո 3 տարում՝ 98% շարժական ինտերնետով, 10%՝ 5G-ով:  3 տարում՝ Երևան, Գյումրի, Վանաձոր, Կապան քաղաքների տարածքի 20%-ը՝ 5G-ով; Ինժեներական քաղաք, Զվարթնոց, Գյումրու, Կապանի օդանավակայաններ; Բոլոր սահմանային գործող և նոր մաքսակետերը լիարժեք 5G ծածկույթ: 5 տարում՝ վերոնշյալ 4 քաղաքների 40%-ը՝ 5G ծածկույթով; Ակադեմիական քաղաքի ամբողջ տարածքը՝ 5G-ով:  7 տարում՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքային բնակավայրի 60%-ը՝ 5G տեխնոլոգիայով:

 

«Այս քայլը նշանավորում է նոր փուլ Հայաստանի թվային զարգացման ճանապարհին», - գրել է ԲՏԱ նախարարը։