
Արմինֆո. Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է գործունեությունը առաքելության ղեկավարի պաշտոնում: Հանդիպմանը ներկա էր նաև Ալեքսանդր Թիմանը, ով առաջիկայում ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը:
Բարձր գնահատելով վերջին տարիներին հարկաբյուջետային կայունության ապահովման ուղղությամբ ԱՄՀ հետ կառուցողական և արդյունավետ փոխգործակցությունը՝ Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Իվա Պետրովային այս ուղղությամբ ներդրած ջանքերի համար և վստահություն հայտնել, որ պարոն Թիմանի առաջնորդությամբ ձևավորված համագործակցությունը ևս կլինի շարունակական:
Կառավարիության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ մակրոտնտեսական քաղաքականությանը և տնտեսական վերջին զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: ԱՄՀ պահուստային 5-րդ ծրագրի ներքո սահմանված միջոցառումների համատեքստում մանրամասն անդրադարձ է կատարվել սահմանված թիրախների ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, այդ թվում՝ ֆինանսական ոլորտի, ներդրումային միջավայրի բարելավման, ինչպես նաև տնտեսական ակտիվության պահպանման տեսանկյունից այլ էական ուղղություններով ընթացիկ բարեփոխումներին:
RUB | 4.84 | 0.03 |
USD | 381.15 | -0.06 |
EUR | 445.37 | 1.45 |
GBP | 513.33 | 2.20 |
CAD | 274.68 | -0.16 |
JPY | 24.15 | -0.03 |
CNY | 54.66 | 0.06 |
CHF | 478.17 | 1.54 |

