
Արմինֆո. Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները, հիմնականում, անցանելի են։
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ «Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար», - ասվում է ՆԳՆ ՓԾ հաղորդագրությունում:
Միեւնույն ժամանակ, Ինչպես հաղորդում է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը, հայկական համարանիշներով 946 բեռնատարներ սպասում են ռուս - վրացական սահմանով անցման՝ "Վերին Լարս" անցակետում: Ընդհանուր առմամբ, անցակետում սպասում է 2921 բեռնատար՝ տարբեր երկրներից: Անցակետը փակ է եղանակային պայմանների վատթարացման պատճառով։
Նշենք, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը Վրաստանի տարածքով Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է: