
Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեում օրերս ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպում է ունեցել «ՀՀ նավթամթերք ներկրողների ասոցացիա» հասարակական կազմակերպության և ասոցացիայի անդամ ընկերությունների ներկայացուցիչների հետ։
ՊԵԿ հաղորդագրության համաձայն, քննարկվել են Հայաստանի Հանրապետության նավթամթերքի շուկայի զարգացումներն ու առկա խնդիրները։
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, կարևորելով ոլորտի զարգացման հեռանկարները, անդրադարձել է Հայաստանում նավթամթերքի շուկայում ստվերային ու անօրինական երևույթների և դրանց դեմ պայքարի ու վերացման ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող աշխատանքներին։
Հանդիպման մասնակիցները ընդգծել են ոլորտում առկա խնդիրների համատեղ լուծման արդյունավետ մեխանիզմներ գտնելու անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև շարունակել համատեղ աշխատանքային քննարկումները։
RUB | 4.90 | -0.03 |
USD | 377.70 | -0.31 |
EUR | 445.38 | -0.18 |
GBP | 512.84 | -0.80 |
CAD | 276.00 | -0.08 |
JPY | 24.06 | 0.02 |
CNY | 54.43 | -0.03 |
CHF | 485.60 | -0.40 |

