Արմինֆո.Մի շարք քաղաքացիների վարկային պարտավորությունները, ովքեր ենթադրաբար բանկային խարդախության զոհ են դարձել, ժամանակավորապես սառեցվել են։ Այս մասին ապրիլի 14-ին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում անդրադառնալով առցանց վարկերի հետ կապված խարդախության դեպքերին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վերջին շրջանում տասնյակ քաղաքացիներ բանկային խարդախության զոհ են դարձել: Որոշ դեպքերում նրանց անունով վարկեր են ձևակերպվել, որոշ դեպքերում՝ անձնական հաշիվներից գումարներ են հափշտակվել։
Ըստ ԿԲ ղեկավարի տեղակալի՝ բանկերի հետ երկխոսության արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մանրամասն ուսումնասիրել նման դեպքերի բոլոր հանգամանքները: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ հաճախ են դեպքերը, երբ քաղաքացիներն իրենք են իրենց բանկային տվյալները փոխանցել խաբեբաներին՝ "այն ամենը, ինչ հնարավոր է"։
"Այսօրվա դրությամբ մենք չենք արձանագրել որեւէ բանկի անվտանգության համակարգի կոտրման եւ տվյալների գողության դեպքեր", - ընդգծել է նա:
Նրա հավաստմամբ՝ ներկայում հարցն ուսումնասիրվում է հետեւյալ կերպ. արդյոք տվյալները փոխանցել են իրենք՝ քաղաքացիները, թե, հնարավոր է, որոշ բանկային պրոդուկտներ նույնականացման ավելի խիստ համակարգ են պահանջում։ Կենտրոնական բանկում մտածում են նաեւ ապագայում հետեւանքների կառավարման մեխանիզմների ներդրման մասին, մասնավորապես՝ որոշակի ապահովագրական համակարգի միջոցով:
«Այսինքն, կան կետեր, որոնք ավելի խոցելի են դարձնում առցանց վարկավորումը: < > Բոլոր դեպքերն ուսումնասիրվում են առանձին-առանձին: Այն բանկերը, որոնք բացթողումներ են թույլ տվել իրենց պրոդուկտներում, խստագույնս կպատժվեն", - եզրափակել է Արմեն Նուրբեկյանը։