Երեքշաբթի, 15 Ապրիլի 2025 16:51
Նաիրա Բադալյան

Հայ և իրանցի մաքսայինները քննարկել են "Ագարակ" անցակետի աշխատանքը

Հայ և իրանցի մաքսայինները քննարկել են "Ագարակ" անցակետի աշխատանքը

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ստորաբաժանումների ներկայացուցիչներն Ագարակի անցակետում հանդիպում են ունեցել  Իրանի Իսլամական Հանրապետության «Նորդուզ» անցման կետի անձակազմի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչները, ինչպես նաև Սյունիքում ԻԻՀ գլխավոր հյուպատոսը։

 

ՊԵԿ հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվել են անցակետի բնականոն աշխատանքի հետ կապված հարցեր։ Դիտարկվել են նաև սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման ընթացքը, ինչպես նաև անցակետի մուտքի և ելքի ընթացակարգերի առանձնահատկությունները։ Անդրադարձ է կատարվել նաև  մաքսային գործառույթների և հսկողության արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներին։