
Արմինֆո. Հաճախորդակենտրոն քաղաքականության շրջանակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը իրականացնում է մի շարք միջոցառումներ՝ ուղևորների սպասարկման որակի բարելավման նպատակով։
Ներկայում իրականացվում են ենթակառուցվածքի վերանորոգման աշխատանքներ, մասնավորապես՝ ուղևորատար հարթակների՝ Երևան, Արագած, Արաքս կայարաններում և Արմավիրի մարզի Արտաշար գյուղի կանգառային կետում։ Երևանի կայարանում նախատեսվում են նաև միջոցառումներ՝ շարժունակության սահմանափակում ունեցող ուղևորների համար պայմանները բարելավելու ուղղությամբ։
Երևանի կայարանում աշխատանքների ավարտը նախատեսվում է հունիս ամսին, իսկ Արագածի և Արաքսի կայարաններում՝ հուլիսին։ Արտաշար գյուղի կանգառային կետում նոր, հարմարավետ ուղևորատար հարթակի կառուցման աշխատանքները նույնպես կավարտվեն հուլիսին։ Նոր հարթակը կնպաստի այդ ուղղությամբ օգտվող ուղևորների հարմարավետության բարձրացմանը։
ՀԿԵ-ն հայցում է ուղևորների ներողամտությունը ժամանակավոր անհարմարությունների համար։
RUB | 4.74 | -0.03 |
USD | 381.47 | -0.03 |
EUR | 446.97 | -0.30 |
GBP | 510.45 | 1.03 |
CAD | 276.57 | -0.32 |
JPY | 24.25 | -0.23 |
CNY | 54.18 | 0.00 |
CHF | 479.96 | 0.09 |

