Երկուշաբթի, 28 Ապրիլի 2025 17:38
Ալինա Հովհաննիսյան

Հունիսի սկզբին Երևանում կմեկնարկի զբոսաշրջիկների շրջանում սիրված Yerevan Wine Days փառատոնը

Հունիսի սկզբին Երևանում կմեկնարկի զբոսաշրջիկների շրջանում սիրված Yerevan Wine Days փառատոնը

Արմինֆո.Հունիսի սկզբին Երևանում կընթանա արդեն ավանդական դարձած եւ սիրված Yerevan Wine Days (YWD) փառատոնը:

 

Փառատոնը, ավանդույթի համաձայն, կընթանա քաղաքի կենտրոնական փողոցներում և մեկ հարթակում կմիավորի գինեգործներին, ռեստորատորներին, երաժիշտներին, քաղաքի բնակիչներին, մայրաքաղաքի հյուրերին և զբոսաշրջիկներին: Գինու օրերը ոչ միայն նշանակալի մշակութային իրադարձություն են, այլև կարևոր խթան են Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար:

 

Այս տարի փառատոնի կազմակերպիչները կզարմացնեն այցելուներին նոր առաջարկով։ Մասնավորապես, Yerevan Wine Days-ը նախապատրաստել է 20 երթուղի ճանապարհոդությունների համար, որոնք ներառում մշակույթ, գինի, պատմություն, հույզեր:

 

<Մենք պատրաստել ենք 20 փոքրիկ զբոսաշրջային քարտեզ, որոնք կօգնեն ընտրել օրվա համար ցանկալի երթուղին և բացահայտել Երևանի և մարզերի գինու և արվեստի ուղղությունները: Քարտեզները ներառում են այցելություններ թանգարաններ, որտեղ կարելի է ծանոթանալ հայկական գինու պատմությանը, մշակույթին և արվեստին, գինեգործությանը, համտեսել լավագույն գինիները, ծանոթանալ դրանց արտադրությանը, զբոսնել խաղողի այգիներում և վայելել ընթրիք հենց տեղում>, - ասվում է YWD հաղորդագրության մեջ։

Որպես օրվա տրամաբանական շարունակություն՝ կազմակերպիչները հրավիրում են ներկա գտնվել Երևանի գինու օրերին:

 

Միջոցառման մուտքն անվճար է, սակայն ցանկացողները կարող են ձեռք բերել , որը ներառում է Yerevan Wine Days բրենդավորված գավաթ, 12 կտրոն, գավաթի բրենդավորված պատյան, միջոցառման քարտեզով տեղեկատվական գրքույկ, գլխավոր խաղարկության կտրոն, մասնակից գինու ընկերությունների մասին տեղեկատվություն՝ QR կոդերով: