Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025 13:12
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանն ու Ուզբեկստանն ընդգծում են առևտրատնտեսական հարաբերությունների ներուժի իրացման անհրաժեշտությունը

Հայաստանն ու Ուզբեկստանն ընդգծում են առևտրատնտեսական հարաբերությունների ներուժի իրացման անհրաժեշտությունը

Արմինֆո.Ուզբեկստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ Ջամշիդ Խոջաևի հետ:

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, զրուցակիցները երկուստեք ընդգծել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը իրացնելու անհրաժեշտությունը, կարևորել այս ոլորտում բիզնես շրջանակների միջև շփումների և համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը:
 

Նույն օրը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում հանդիպում է ունեցել նաեւ Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ, էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ջամշիդ Կուչկարովի հետ:

Հանդիպման շրջանակներում քննարկվել են Հայաստանի և Ուզբեկստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները և հեռանկարները: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շուրջ և ընդգծվել է դրա կարևորությունը տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության հաստատման տեսանկյունից: