Երկուշաբթի, 5 Մայիսի 2025 12:43
Ալինե Գրիգորյան

"Ապրելու երկիր" կուսակցության առաջնորդ. 6 տարում Հայաստանում ապրելն ավելի է թանկացել, քան բարձրացել է նվազագույն թոշակը

"Ապրելու երկիր" կուսակցության առաջնորդ. 6 տարում Հայաստանում ապրելն ավելի է թանկացել, քան բարձրացել է նվազագույն թոշակը

Արմինֆո Վերջին 6 տարում Հայաստանում ապրելն ավելի է թանկացել, քան բարձրացել է նվազագույն թոշակը: Այդ մասին գրել է "Ապրելու երկիր" կուսակցության առաջնորդ Մեսրոպ Առաքելյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:

«2019թ․ սկզբին նվազագույն սպառողական զամբյուղի և նվազագույն թոշակի տարբերությունը եղել է 35.600 դրամ (61.100-25.500)։ 2025թ․-ին տարբերությունը կազմել է 39.800 դրամ (75.800-36.000)։ Այսինքն 6 տարում ապրելն ավելի է թանկացել, քան բարձրացել է նվազագույն թոշակը։

 

Հայաստանում նվազագույն թոշակը պետք է լինի նվազագույն սպառողական զամբյուղից ավել», - ընդգծել է Առաքելյանը։

 

Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի 2024թ. երրորդ եռամսյակի տվյալներով՝ բնակչության մեկ շնչի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմել է ամսական 75.5 հազար դրամ։ Ընդ որում, պարենային զամբյուղի արժեքը մեկ շնչի հաշվով կազմել է 40.8 հազար դրամ։