Երեքշաբթի, 6 Մայիսի 2025 11:07
Ալեքսանդր Ավանեսով

ՊԵԿ. ժամանակավորապես դադարեցվել է տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը Գոգավան-Գուգութի անցակետ

ՊԵԿ. ժամանակավորապես դադարեցվել է տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը Գոգավան-Գուգութի անցակետ

Արմինֆո Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հայ-վրացական սահմանի՝ Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատար տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը:

 

«Մասնավորապես, վրացական կողմի մալուխի վնասման հետևանքով խափանվել է ինտերնետային կապն այդ տարածքում, ինչի պատճառով որոշ ժամանակով չի գործի անցակետը:

 

Կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է զերծ մնալ Գոգավան-Գուգութի անցակետով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկության կազմակերպումից՝ մինչև ինտերնետային կապի վերականգնումը», - նշվում է ՊԵԿ հաղորդագրությունում։