Երեքշաբթի, 6 Մայիսի 2025 13:58
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանը մտադիր է խորացնել զբոսաշրջային համագործակցությունը Քաթարի հետ

Հայաստանը մտադիր է խորացնել զբոսաշրջային համագործակցությունը Քաթարի հետ

Արմինֆո. ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է  Քաթարի առևտրաարդյունաբերական պալատի անդամ և զբոսաշրջության կոմիտեի նախագահ շեյխ Համադ բին Ահմեդ Ալ Թանին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Քաթարում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ Տիգրան Գևորգյանը։

 

Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության համաձայն, քննարկվել են զբոսաշրջության ոլորտում հայ-քաթարական համագործակցության խորացման ուղիները, ներդրումային հնարավորությունները և Հայաստանում Քաթարի ներդրումների խթանման մեխանիզմները։

 

Տիկին Գևորգյանը կարևորել է երկկողմ համագործակցության զարգացումը, ներկայացրել Հայաստանի զբոսաշրջային ներուժը և հրավիրել գործարարներին այցելել Հայաստան՝ ներդրումային հնարավորություններին ծանոթանալու և մասնակցելու ս․թ․ նոյեմբերին Երևանում կայանալիք Զբոսաշրջային ցուցահանդեսին։

 

Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2024 թվականին Քաթարից Հայաստան է այցելել ընդամենը 297 զբոսաշրջիկ, ինչը 30,3 տոկոսով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից։