Երեքշաբթի, 6 Մայիսի 2025 18:20
Ալինա Հովհաննիսյան

Մարտին Գալստյան. Անհրաժեշտ է գնալ ցավոտ և բարդ բարեփոխումների ճանապարհով

Մարտին Գալստյան. Անհրաժեշտ է գնալ ցավոտ և բարդ բարեփոխումների ճանապարհով

Արմինֆո. Հայաստանի տնտեսությունում կարող են լայնածավալ փոփոխություններ տեղի ունենալ մեր կյանքի տարբեր ճյուղերում' շինարարությունում, սննդամթերքի արտադրությունում և այլն միջազգային ստանդարտների ներդրումից հետո: Մայիսի 6-ին  մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

 

"Օրինակ,  որոշենք, որ եվրոպական չափորոշիչներին համապատասխան կաթնամթերք պետք է արտադրենք ։ Դա, բնական է, տնտեսության համար արտադրողականության հնարավորություն, բայց մենք գիտենք, որ կլինեն նաեւ բիզնեսներ, որոնք կփակվեն", - պարզաբանել է նա։

 

ԿԲ ղեկավարը նշատել է, որ նման որոշումներն, անշուշտ, բարդ ու ցավոտ են լինելու, բայց երկարաժամկետ կտրվածքով տնտեսական աճի շարունակականությունն ապահովելու այլ ճանապարհ, նրա կարծիքով, դժվար է պատկերացնել:

 

Բացի այդ, Գալստյանը նշել է կրթության, R&D մեջ ներդրումներ կատարելու անհրաժեշտությունը: "Երկրում պետք է լինի կայուն մակրոտնտեսական իրավիճակ, բայց նաև շատ բան պետք է փոխվի ցավոտ և բարդ բարեփոխումների միջոցով, որոնք թույլ կտան ավելի լավ չափորոշիչներ ներդնել, քան մենք ունենք այսօր", - ընդգծել է նա: