Երեքշաբթի, 6 Մայիսի 2025 19:01
Ալինա Հովհաննիսյան

ԿԲ ղեկավար. Հայաստանի ֆինանսական շուկայի և արժեթղթերի շուկայի նկատմամբ ներդրողների սպասումները բավականին դրական են

ԿԲ ղեկավար. Հայաստանի ֆինանսական շուկայի և արժեթղթերի շուկայի նկատմամբ ներդրողների սպասումները բավականին դրական են

Արմինֆո. Հայաստանի ֆինանսական շուկայի և արժեթղթերի շուկայի նկատմամբ ներդրողների սպասումները բավականին դրական են: Այդ մասին ասել է Հայաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Մարտին Գալստյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք կբարձրանա ներդրողների հետաքրքրությունը զարգացող շուկաների նկատմամբ՝ "սակագնային պատերազմի" շրջանակներում ամերիկյան պարտատոմսերի հնարավոր վաճառքի պատճառով:

 

Պատմելով, որ հանդիպումներ են տեղի ունեցել ներդրողների մի քանի խմբերի հետ, որոնք հայկական եվրապարտատոմսերի սեփականատերն են, Գալստյանը նշել է, որ վերջիններս բավականին լավ են տրամադրված Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարների առնչությամբ:

 

Անդրադառնալով ԱՄՆ արժեթղթերի շուկայում տիրող իրավիճակին՝ նա կարծիք է հայտնել, որ այսօրվա դրությամբ պահանջարկի կլանման ռիսկեր չի տեսնում։ "Ոչ եվրոպական, ոչ Ճապոնական, ոչ չինական շուկաները ամերիկյան շուկայի խորություն չունեն", - ասել է նա:

 

Հիշեցնենք, որ մարտի 14-ին ՀՀ ֆինանսների նախարարության կայքում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ ՀՀ-ը մարտի 5-ին միջազգային ֆոնդային շուկաներում հաջողությամբ տեղաբաշխել է 750 մլն դոլար ծավալով եվրապարտատոմսեր՝ 7,1% եկամտաբերությամբ և 10 տարի մարման ժամկետով: Որպես հայկական արժեթղթերում ներդրողներ, հիմնականում, հանդես են եկել Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի ընկերությունները, որոնց բաժին է ընկել, համապատասխանաբար, 45 եւ 34 տոկոս: Եվրոպական ներդրողներին բաժին է ընկել 14%, իսկ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ներդրողներին՝ 5% - ը: ՀՀ ֆինանսների նախարարության տվյալներով՝ հայկական եվրապարտատոմսերի նկատմամբ պահանջարկը երեք անգամ գերազանցել է տեղաբաշխման ծավալը։