Չորեքշաբթի, 7 Մայիսի 2025 11:58
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են "Յանդեքս" ընկերության հետ ՊՄԳ համագործակցության հնարավորությունները

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են "Յանդեքս" ընկերության հետ ՊՄԳ համագործակցության հնարավորությունները

Արմինֆո  ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 6-ին ընդունել է «Yandex Armenia»-ի ղեկավար Արամ Մխիթարյանին և կառավարության հետ կապերի գծով մենեջեր Տիգրան Գասպարյանին։

 

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն,  «Yandex Armenia»-ն ներկայացված է առցանց ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների, առաքման և սննդի ծառայություններով, գեոսերվիսներով, ժամանցային հարթակներով, ինչպես նաև կրթական նախագծերով։

 

Հանդիպման ընթացքում նախարարին են ներկայացվել ընկերության գործունեությանը, ընթացիկ ծրագրերին ու ապագա նախաձեռնություններին, պետություն-մասնավոր համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։

 

Ընկերությունը 2017 թվականից սկսած Գյումրիում և Վանաձորում իրականացնում է ծրագրավորման դասընթացներ բարձր դասարանների աշակերտների համար, ինչպես նաև համագործակցում է «Armenian Code Academy»-ի հետ՝ ինժեներական խորացված դասընթացների կազմակերպման նպատակով։ Բացի այդ, Հայ-ռուսական համալսարանում իրականացվում են տվյալագիտության դասընթացներ, իսկ Երևանի պետական համալսարանում՝ գեներատիվ մոդելավորման ինտենսիվ դասընթացներ։