Չորեքշաբթի, 7 Մայիսի 2025 15:00
Ալինա Հովհաննիսյան

Առաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալները

Առաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալները

Արմինֆո.  2025թ. առաջին եռամսյակում Հայաստանում արձանագրվել է բոլոր ոգելից խմիչքների արտադրության կրճատում, բացի վիսկիից և գարեջրից։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ Մասնավորապես, կոնյակի արտադրության ծավալի տարեկան դինամիկան շրջադարձ է կատարել 35,5% աճից դեպի 39,4% անկում ՝ մինչև 3,2 մլն լիտր, օղու, լիկյորի և այլ սպիրտային խմիչքներինը՝ 8,1% աճից դեպի 30,7% անկում՝ մինչև 214.2 հազար լիտր:

 

Գինու արտադրության ծավալների անկումը շարունակվել է տեմպերի 21,2%-ից մինչեւ 36,3% արագացմամբ՝ կազմելով 1,4 մլն լիտր, իսկ փրփրուն գինու (շամպայն) ծավալների անկումը, ընդհակառակը, դանդաղել է՝ 34,3%-ից մինչեւ 23,3%՝ կազմելով 225,4 հազար լիտր։