
Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ 2025 թվականի ներդրումային ծրագիրն, առաջին հերթին, ուղղված է առավել խոցելի հանգույցների և ենթակայանների արդիականացմանը: Այդ մասին մայիսի 14-ին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
Նրա խոսքով՝ ընկերության գործունեության ևս մեկ ուղղություն է հանդիսանում ավելի մեծ թվով սպառողների մատուցվող ծառայությունների որակական բարելավումը և էլեկտրաէներգիայի բաշխման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովումը:
Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է ՀԾԿՀ ղեկավարը, 2024 թվականին էլեկտրական ցանցերը ցանցային տնտեսության բարելավման համար ներդրել են 38,2 մլրդ դրամ, իսկ ընթացիկ տարում այդ թիվը պետք է կազմի 53,9 մլրդ դրամ ։ Այդ միջոցներով նախատեսվում է արդիականացնել մինչև 110 կիլովոլտ լարման 6 ենթակայան, այդ թվում՝ Սպիտակի ենթակայանը։
ՀԾԿՀ ղեկավարը տեղեկացրել է նաեւ, որ "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի գործունեության գնահատման նպատակով Հայաստանի տարբեր մարզեր են ուղարկվել ՀԾԿՀ տեխնիկական խմբեր' ընկերության կողմից իր ներդրումային պարտավորությունների կատարման վերաբերյալ մոնիթորինգ անցկացնելու նպատակով: Այդ խմբերի խնդիրն է ուսումնասիրել ներդրումների արդյունավետությունը տարբեր ցուցանիշներով: Մոնիթորինգի առաջին արդյունքներն ուսումնասիրման փուլում են։ Ներկայումս կարելի է խոսել լարումից շեղումների խնդրի առկայության, սպառողների կողմից անբավարար վիճակում գտնվող էլեկտրական հաշվիչների օգտագործման և այլ հարցերի մասին:
RUB | 4.89 | 0.02 |
USD | 379.14 | -0.07 |
EUR | 443.82 | -1.03 |
GBP | 508.24 | -2.97 |
CAD | 274.00 | -0.29 |
JPY | 23.99 | -0.04 |
CNY | 54.44 | -0.05 |
CHF | 478.59 | -2.03 |

