Հինգշաբթի, 15 Մայիսի 2025 11:58

Ինեկոբանկը 15 մլն դոլար կստանա ՎԶԵԲ-ի "Կանաչ օրակարգի" շրջանակում

Ինեկոբանկը 15 մլն դոլար կստանա ՎԶԵԲ-ի "Կանաչ օրակարգի" շրջանակում

Արմինֆո. Ինեկոբանկը 15 մլն դոլար կստանա ՎԶԵԲ-ի Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի շրջանակում: Վարկը կուղղվի փոքր ձեռնարկատիրրությանը և կորպորատիվ հաճախորդներին աջակցությանը' «կանաչ» տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելու նպատակով:

 

Ինչպես հաղորդում է ՎԶԵԲ-ի մամուլի ծառայությունը, նախագիծը համաֆինանսավորվում է ՎԶԵԲ-ի եւ Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից: ՎԶԵԲ - ը կտրամադրի 11,25 մլն դոլար (10 մլն եվրո), իսկ ԿԿՀ-ը՝  3,75 մլն դոլար (3,3 մլն եվրո):

 

Վարկային համաձայնագիրն ստորագրվել է այսօր ՎԶԵԲ-ի ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Ֆրանսիս Մալիժի եւ Ինեկոբանկի գլխավոր տնօրեն Հայկ Ոսկանյանի միջեւ' Լոնդոնում ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի ընթացքում:

 

1992 թվականից ի վեր ՎԶԵԲ-ը 2,5 մլրդ եվրո է ներդրել Հայաստանի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային եւ էներգետիկ ոլորտներում 224 նախագծերում, որոնց 84 տոկոսն ուղղվել է մասնավոր հատված: