Շաբաթ, 24 Մայիսի 2025 15:27
Ալինա Հովհաննիսյան

ԶՖԳ-ը շահագրգռված է ծրագրերի իրականացմամբ Հայաստանի էներգետիկայի վերականգնվող աղբյուրների և տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման ոլորտներում

ԶՖԳ-ը շահագրգռված է ծրագրերի իրականացմամբ Հայաստանի էներգետիկայի վերականգնվող աղբյուրների և տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման ոլորտներում

Արմինֆո ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը՝ ԶՖԳ ընդլայնման և Եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյորի գլխավորությամբ։

 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում իրականացվող և պլանավորվող ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

 

Քրիստինե Ղալեչյանը բարձր է գնահատել ֆրանսիական կողմի աջակցությունը Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։

 

Ֆրանսիական պատվիրակության անդամները ներկայացրել են իրենց ընթացիկ ծրագրերն ու հետաքրքրությունները՝ վերականգնվող էներգիայի և տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ։

 

Կողմերը հաստատել են փոխադարձ շահագրգռվածությունը համագործակցության խորացման հարցում և պայմանավորվել են շարունակել ակտիվ երկխոսությունը՝ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները ուսումնասիրելու նպատակով։