
Արմինֆո. «Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 25 հազար 669 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1666 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 294 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +142 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89,4 հազար դրամ է», - գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Նշենք, որ սոցիալական վարկը Հայաստանում համակարգ է, որի շրջանակում իրենց եկամուտները հայտարարագրող քաղաքացիները կարող են ստանալ վճարված եկամտահարկի մի մասի վերադարձ՝ կրթության, առողջապահության, սպորտի և այլ ծառայությունների վրա ծախսված որոշակի գումարների դիմաց: Այդ համակարգը, որը հայտնի է նաև որպես սոցիալական ծախսերի փոխհատուցման համակարգ, քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման ծրագրի մի մասն է: