Երեքշաբթի, 3 Հունիսի 2025 14:43
Ալինա Հովհաննիսյան

Դիլիջանը դարձել է գործարար զբոսաշրջության ոլորտի MICE Excellence Awards հեղինակավոր մրցանակի դափնեկիր

Դիլիջանը դարձել է գործարար զբոսաշրջության ոլորտի MICE Excellence Awards հեղինակավոր մրցանակի դափնեկիր

Արմինֆո.  Դիլիջանն իր Meet Dilijan նախաձեռնության շնորհիվ դարձել է գործարար զբոսաշրջության ոլորտի MICE Excellence Awards հեղինակավոր մրցանակի դափնեկիր:

 

Meet Dilijan նախաձեռնությունը նպատակուղղված է քաղաքի զարգացմանը՝ որպես ժամանակակից ուղղություն։ Այն գործարկվել է 2025 թվականին և կարճ ժամանակում ստացել միջազգային ճանաչում ՝ Դիլիջանը ներկայացնելով որպես մրցունակ, ճկուն և նորարարական ուղղություն ոչ միայն Հարավային Կովկասում, այլև՝ նրա սահմաններից դուրս:

 

Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայում: Հաղթողին որոշել են ոլորտի առաջատար միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի քվեարկության արդյունքները:

 

Նշենք, որ MICE Excellence Awards-ը գործարար և կորպորատիվ միջոցառումների կազմակերպման և գործարար զբոսաշրջության ոլորտում մասնագիտական մրցանակ է, որը սահմանվել է 2024 թվականին: Մրցանակը սահմանում է լավագույն ոլորտային նախաձեռնությունները Արևելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում և ԱՊՀ երկրներում: Մրցույթում գնահատում են արդյունաբերությունը երեք տեսանկյունից. նախագծեր բիզնես և կորպորատիվ միջոցառումների ոլորտում; միջոցառումների կազմակերպման գործակալություններ, հյուրանոցներ և միջոցառումների կազմակերպման այլընտրանքային վայրեր, մարքեթինգային ընկերություններ, զբոսաշրջության գրասենյակներ և  նախարարություններ; միջոցառումների պրոֆեսիոնալ կազմակերպիչներ:

 

Մրցանակաբաշխության առաքելությունն է որոշել միտումները և ուղենիշները, այն առաջնորդներին, որոնք կսահմանեն միջոցառումների կազմակերպման շուկայի զարգացման հետագիծը, կփոխանակեն փորձը և կընդլայնեն ոլորտի մասնակիցների մասնագիտական մտահորիզոնը, կձևավորեն MICE կայուն զարգացումը, կտան անկախ գնահատական և կկազմեն ոլորտի մասնակիցների վարկանիշը: