Երեքշաբթի, 3 Հունիսի 2025 16:48
Ալեքսանդր Ավանեսով

ԱՄՆ-ը Հայկական ԱԷԿ-ին 3,4 մլն դոլար արժողությամբ վարժասարք է տրամադրել

ԱՄՆ-ը Հայկական ԱԷԿ-ին 3,4 մլն դոլար արժողությամբ վարժասարք է տրամադրել

Արմինֆո.ԱՄՆ-ը Հայկական ատոմային էլեկտրակայանին 3,4 մլն դոլար արժողությամբ վարժասարք է տրամադրել։ Հանձնման արարողությունը տեղի է ունեցել հունիսի 3-ին:

 

 «Ուրախ էի մասնակցել 3,4 միլիոն դոլար արժողությամբ գերժամանակակից վարժասարքի գործարկման միջոցառմանը, որը կօգնի ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ապահովելու հարցում։ ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի և ՀԱԷԿ-ի համագործակցության արդյունքում նորագույն ամերիկյան տեխնոլոգիաների ականատեսն ենք դառնում, ինչը միջուկային էներգիայի ոլորտում Հայաստանի հետ Միացյալ Նահանգների ավելի քան 25 տարվա համագործակցության հերթական ձեռքբերումներից է», - արարողության ժամանակ ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:

 

Նշենք, որ 1995 թվականին Հայկական ԱԷԿ-ը կրկին շահագործման հանձնելուց հետո ԱՄՆ-ը Հայաստանին տեխնիկական աջակցություն է ցուցաբերել և շարունակում է ցուցաբերել կայանի անվտանգության բարձրացման գործում:

 

Հիշեցնենք նաև, որ մայիսի 15-ից Հայկական ԱԷԿ-ը պլանային նախազգուշական վերանորոգման է կանգնեցվել՝ 60 օր ժամկետով։