Չորեքշաբթի, 4 Հունիսի 2025 12:10
Նաիրա Բադալյան

«Թավշյա հեղափոխությունից» ի վեր Հայաստանում կյանքի որակը 50%-ով բարելավվել է. Փաշինյան

«Թավշյա հեղափոխությունից» ի վեր Հայաստանում կյանքի որակը 50%-ով բարելավվել է. Փաշինյան

Արմինֆո.  Հայաստանի բնակչության կյանքը վերջին 7 տարիներին կայունորեն բարելավվում է։ Սակայն քաղաքացիները դեռ գոհ չեն իրենց կյանքից։ Հունիսի 4-ին նման հայտարարությամբ է հանդես եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ՝ հղում անելով վիճակագրական տվյալներին:

 

Այսպես, նրա ասելով, Հայաստանի պետական գանձարանի եկամուտները 2024 թվականին կազմել են 2 տրլն 579 մլրդ 200 մլն դրամ (պետական բյուջեով ամրագրված 2 տրլն 723 մլրդ դրամի կամ ՀՆԱ-ի 25,9% - ի դեպքում-խմբ.): "Այս թիվը մեր հավաքական աշխատանքի արդյունքն է, նրանց, ովքեր աշխատել են պետական հատվածում կամ մասնավոր հատվածում", - նշել է նա:

 

Այդ առնչությամբ նա ընդգծել է, որ 2024 թվականի նոյեմբերին արձանագրվել է գրանցված աշխատատեղերի թվի բացարձակ ռեկորդ՝ 782 832, ինչը 192 613-ով կամ 32%-ով ավելի է 2018 թվականի նոյեմբերի ցուցանիշից (հենց 2018 թվականի մայիսին Փաշինյանը իշխանության եկավ թավշյա հեղափոխության արդյունքում-խմբ.)։ 2025 թվի ապրիլը նույնպես աչքի ընկավ՝ արձանագրվեց նոր բացարձակ, «պատմական ռեկորդ». եկամուտ բերող աշխատատեղերի թիվն աճել է մինչև 783 547, ինչը 242 119-ով կամ 44,7%-ով ավելի է 2018-ի ապրիլից։

 

"Այսինքն՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է 242 119 աշխատատեղ", - նշել է վարչապետը։

 

Աշխատավարձի միագումար ֆոնդը ս.թ. ապրիլին, 2018թ. ապրիլի համանման ցուցանիշի համեմատ (94 մլրդ 206 մլն դրամ) աճել է 144 մլրդ-ով (153% - ով)՝ մինչև 238 մլրդ 975 մլն դրամ ։ "Սա՝ պետության և չպետության մասին է", - ասել էց նա:

 

Բացի այդ, շարունակել է Փաշինյանը, եթե 2018 թվի ապրիլին ՀՀ-ում միջին աշխատավարձը կազմում էր 173 996 դրամ, ապա 2025 թվի ապրիլին այդ թիվը հասել է 304 992 դրամի կամ աավելացել է 130 հազար դրամով (75%): Ընդ որում, կուտակային գնաճը նույն ժամանակահատվածում կազմել է 25 տոկոս։

 

<Սա այն հարցի պատասխանն է, թե արդյոք քաղաքացիների կյանքը բարելավվել է: Այս ցուցանիշն այն բանի վկայությունն է, որ Հայաստանում սկսել են ավելի լավ ապրել՝ մոտ 50 տոկոսով։ Բայց դա չի նշանակում, որ քաղաքացիները գոհ են իրենց կյանքից", - նշել է նա։

 

Ընդ որում, Փաշինյանը խոստովանել է, որ աշխատավարձի միջին ցուցանիշը ձեւավորվել է 2-3 մլն դրամ ստացողների եւ նվազագույն աշխատավարձ եւ, նույնիսկ, ավելի քիչ ստացողների  եկամուտների հիման վրա: Այդ ֆոնին նա, իր խոսքով, հերթական "աղմկահարույց" հայտարարությունն է արել։

 

"Հիմնականում, 80-90 տոկոսով բարձր աշխատավարձ են ստանում նրանք, ովքեր մրցունակ կրթություն են ստացել, եւ՝ հակառակը", - հայտարարել է Հայաստանի կառավարության ղեկավարը՝ կարեւորելով կրթության ոլորտում բարեփոխումների անցկացումը: