Արմինֆո.Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին։
ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում նախարարը նախագահին է ներկայացրել նախարարության կողմից իրականացվող և ընթացիկ ծրագրերը ենթակառուցվածքների զարգացման, հատկապես՝ ճանապարհաշինության և հարակից ոլորտներում։
Դավիթ Խուդաթյանը նշել է, որ ակտիվ աշխատանքներ են իրականացվում Հյուսիս-Հարավ մայրուղու տարբեր հատվածներում՝ հատկապես Սյունիքի մարզի բնակավայրերում, այդ թվում՝ Քաջարան-Մեղրի հատվածում, ինչպես նաև Աշտարակ-Գյումրի ճանապարհահատվածում։ Դավիթ Խուդաթյանը նախագահին է ներկայացրել մասնավորապես թունելների և կամուրջների կառուցման ուղղությամբ արձանագրված արդյունքները:
Նախարարը հայտնել է նաև, որ 2024 թվականին արդեն իրականացվել է շուրջ 500 կմ ճանապարհների կառուցապատում, իսկ ընթացիկ տարում նախարարության հիմնական նպատակներից է նույն ծավալի ճանապարհների կառուցումն ու վերականգնումը։
Հանրապետության նախագահը կարևորել է ենթակառուցվածքային զարգացումը՝ նշելով, որ դրանք ոչ միայն նպաստում են տարածքային համաչափ զարգացմանը, այլև խթանում են տնտեսության աճն ու բարելավում բնակչության կյանքի որակը։
![]() | 4.91 | 0.01 |
![]() | 384.12 | -0.02 |
![]() | 448.81 | -0.44 |
![]() | 516.87 | -1.22 |
![]() | 280.75 | -0.24 |
![]() | 26.00 | -0.09 |
![]() | 53.54 | -0.06 |
![]() | 482.62 | 0.21 |