Արմինֆո. Հայաստանում նախատեսվում է կառուցել հինգ փոքր ջրամբար։ Այդ մասին հունիսի 11-ին հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ արդեն կան հինգ փոքր ջրամբարների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթեր։ Դրանցից երկուսի մասով փորձաքննությունն ավարտվել է, մնացած երեքի մասով գործընթացը շարունակվում է։ Ընթացիկ տարում նախատեսվում է սկսել այդ ջրամբարների կառուցման կապալառուների ընտրության մրցութային գործընթաց։
Խուդաթյանը նաև հաղորդել է, որ ներկայումս շարունակվում է Վեդու ջրամբարի ջրալցումը: Ինչ վերաբերում է Կապսի ջրամբարին, ապա այնտեղ կապալառուի հետ կապված խնդիր է առաջացել, ինչը հանգեցրել է սահմանված ժամկետից ավելի քան 1 տարով շեղման: Նախարարն ընդգծել է, որ բանակցություններ են ընթանում կապալառուի հետ համագործակցությունը շարունակելու նպատակահարմարության շուրջ:
![]() | 4.82 | 0.03 |
![]() | 383.23 | -0.25 |
![]() | 440.91 | -3.77 |
![]() | 518.66 | -2.45 |
![]() | 281.06 | -0.19 |
![]() | 26.55 | -0.17 |
![]() | 53.36 | -0.08 |
![]() | 470.86 | -1.35 |