
Արմինֆո. 2025 թվականի հունիսի 8-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ) կայացել է Կորպորատիվ գործընկերային ստուգման նախնական այց՝ Շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (ՇԿՀԱ) փորձագետների մասնակցությամբ։
ՀԱԷԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, այցի շրջանակներում ՇԿՀԱ փորձագետները ծանոթացել են կայանի արտադրական գործընթացներին, իրականացրել մի շարք տեխնիկական շրջայցեր, ինչպես նաև անցկացրել են հարցազրույցներ ղեկավար կազմի և մասնագիտական անձնակազմի ներկայացուցիչների հետ։ Նմանատիպ հանդիպումներն ու քննարկումները հնարավորություն են տվել ՇԿՀԱ թիմին նախնական պատկերացում կազմել ՀԱԷԿ-ի կառավարման համակարգի, անվտանգության մշակույթի և գործառնական մոտեցումների վերաբերյալ։
Այցի ընթացքում մասնագետները կատարել են դիտարկումներ, որոնք հետագայում կծառայեն որպես հիմք հիմնական գործընկերային ստուգման պատրաստման համար։ Նախնական այցն ունի կարևոր նշանակություն՝ որպես ՀԱԷԿ-ի և ՇԿՀԱ-ի միջև համագործակցության հերթական փուլ։
«Հայկական ԱԷԿ-ը բարձր է գնահատում նմանօրինակ համագործակցությունները, որոնք խթանում են անվտանգության մշակույթի խորացումը, կազմակերպական արդյունավետության բարձրացումը և շահագործման գերազանցության ապահովումը՝ համաձայն միջազգային լավագույն փորձի», - ասվում է հաղորդագրությունում։
RUB | 4.88 | 0.05 |
USD | 379.99 | 0.57 |
EUR | 441.32 | -0.14 |
GBP | 509.41 | 0.23 |
CAD | 273.53 | 0.59 |
JPY | 24.03 | 0.09 |
CNY | 54.52 | 0.06 |
CHF | 474.04 | 0.06 |

