Շաբաթ, 14 Հունիսի 2025 15:14
Ալինա Հովհաննիսյան

ՀԿԵ-ն գործարկել է միջազգային ուղևորատար գնացքը՝ Երևան-Բաթումի-Երևան երթուղով

ՀԿԵ-ն գործարկել է միջազգային ուղևորատար գնացքը՝ Երևան-Բաթումի-Երևան երթուղով

Արմինֆո Հունիսի 14-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկել է ամառային սեզոնի առաջին միջազգային ուղևորատար գնացքը Երևան-Բաթումի-Երևան երթուղով։

 

ՀԿԵ հաղորդագրության համաձայն, սևծովյան հանգստավայրեր ուղևորված առաջին գնացքով մեկնել է շուրջ 150 ուղևոր։

 

«Գնացքն առաջիկա ամիսներին կշարունակի գործել մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը։ Երևանից մեկնումը նախատեսվում է օրումեջ։

 

Ամառային սեզոնի ընթացքում դադարեցվել է Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով երթևեկությունը, իսկ Թբիլիսի կարելի է հասնել Բաթումիի գնացքով։ Նախորդ տարվա համեմատ՝ գների մեջ էական փոփոխություններ չեն կատարվել։

 

Լրացուցիչ տեղեկություններ և տոմսերի գները հասանելի են ընկերության պաշտոնական կայքում՝ www.railway.am։

 

Հիշեցնենք, որ հունիսի 13-ից գործարկվել է նաև սեզոնային մերձքաղաքային էլեկտրագնացք՝ Երևան-Սևան-Շորժա-Երևան երթուղով, որը գործում է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին», - նշվում է հաղորդագրությունում։