Երեքշաբթի, 17 Հունիսի 2025 13:31
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Իրաքը մտադիր են մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում փոխըմբռնման հուշագիր ստորագրել

Հայաստանն ու Իրաքը մտադիր են մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում փոխըմբռնման հուշագիր ստորագրել

Արմինֆո. Հունիսի 16-ին, ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեում կայացել է հանդիպում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի և Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար, պատվիրակության ղեկավար Ալի Աբդուլկարեմ Ութավիի միջև։

 

Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են. ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի կողմից երկու երկրների միջև մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում փոխըմբռնման հուշագրի նախագծում ներկայացված հայկական կողմի առաջարկները, ինչպես նաև առաջիկայում դրա ստորագրման նպատակահարմարությունը;  ոլորտում առկա խնդիրները, մասնավորապես, մուտքի արտոնագրերի ընթացակարգերի պարզեցման և ուղիղ չվերթների ապահովման անհրաժեշտությունը;  երկու երկրներում զբոսաշրջային ներուժի ներկայացման և համատեղ մարքեթինգային միջոցառումների կազմակերպման հնարավորությունները;  երկու երկրների զբոսաշրջային գործակալությունների միջև առցանց ձևաչափով վեբինարի անցկացման հնարավորությունը, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հետագա հնարավորությունները։