Արմինֆո. ԵԱԶԲ-ի կանխատեսումների համաձայն, Հայաստանի տնտեսությունը կկայունանա 5,5 տոկոս աճի հետագծի վրա, պահպանելով ներքին պահանջարկը՝ որպես զարգացման գլխավոր շարժիչ ուժ։ Այդ մասին ասվում է ԵԱԶԲ երկրների 2025-2027թթ. մակրոտնտեսական կանխատեսման մեջ։
Հայաստանում գնաճը կանխատեսվում է թիրախի մոտ՝ ողջ կանխատեսվող հորիզոնում, և 2025 թվականի վերջին կկազմի 3,1% ։ Դրամի միջին փոխարժեքն ընթացիկ տարում սպասվում է նախորդ տարվա մակարդակի՝ 392 դրամ մեկ դոլարի դիմաց։ Փոխարժեքին կաջակցի զբոսաշրջային ծառայությունների արտահանումից ստացվող եկամուտների աճը և դրամական փոխանցումների ներհոսքը։
ԵԱԶԲ-ի վերլուծաբանների կարծիքով՝ երկրի տնտեսության աճը կմոտենա կայուն տեմպերին՝ վերջին երեք տարվա բարձր ցուցանիշներից հետո: Հարկաբյուջետային քաղաքականության խթանող ազդեցությունը, բնակչության վարկավորման բարձր տեմպերը և դրամական փոխանցումների վերականգնումը կնպաստեն պահանջարկին 2025 թվականին: 2026 և 2027 թվականներին տնտեսական աճը կձեւավորվի երկարաժամկետ տեմպերի մոտ, համապատասխանաբար, 5,3% և 5,0%:
2025 թվականին սպասվում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերների տնտեսական աճի որոշակի սառեցում։ Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Չինաստանում տնտեսության դինամիկան կլինի ավելի չափավոր, բայց՝ դեռեւս բավականին բարձր: Արտահանվող ապրանքների նկատմամբ համեմատաբար կայուն արտաքին պահանջարկը, ինչպես նաև 2024թ. կրճատումից հետո դրամական փոխանցումների զուտ ծավալների դրական դինամիկայի վերականգնումը կաջակցեն Հայաստանի տնտեսությանը կանխատեսվող ողջ հորիզոնում։
Գնաճը կանխատեսվում է 3,1%՝ 2025 թվականի վերջին: Տարվա ընթացքում գնաճը կգտնվի թիրախային միջակայքին մոտ (3+1%): Դրան կնպաստեն պարենամթերքի համաշխարհային գների աճի վերականգնումը, վերջին մեկուկես տարվա ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման ազդեցությունը, խթանող բյուջետային քաղաքականությունը եւ տարեվերջին դրամի փոխարժեքի չափավոր թուլացումը ։ 2026-2027 թթ. գնաճը փոքր-ինչ կդանդաղի 2025 թ.վերականգնումից հետո և կձեւավորվի ՀՀ ԿԲ թիրախային միջակայքի ստորին սահմանի մոտ՝ կազմելով տարեկան միջին հաշվով 2,8% ։ Նման դինամիկան պայմանավորված կլինի պարենամթերքի համաշխարհային գների աճի կայունացմամբ, տնտեսության վերադարձով երկարաժամկետ աճի տեմպերին եւ դրամի փոխարժեքի փոքր-ինչ թուլացմամբ։
ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2025 թ. կկազմի միջին հաշվով 6,8%: ՀՀ ԿԲ թիրախային միջակայքում գնաճի և ներքին պահանջարկի հավասարակշռված աճի պայմաններում վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև 2025 թ.վերջը կպահպանվի ընթացիկ մակարդակում (6,75%): Միևնույն ժամանակ, մեր գնահատականներով, դրամավարկային քաղաքականությունը թույլ դրական ազդեցություն կունենա պահանջարկի վրա ընթացիկ տարում, և չեզոք՝ միջնաժամկետ հեռանկարում: 2026-2027 թթ. տոկոսադրույքը կձևավորվի մոտ 6.5%-ին մոտ, որը կհամապատասխանի գնաճի պահպանմանը ՀՀ ԿԲ թիրախային միջակայքում, իսկ ՀՆԱ աճի տեմպը' երկարաժամկետ կայուն մակարդակում, որը գնահատվում է տարեկան մոտ 5%:
2025 թվականին դրամի միջին տարեկան փոխարժեքը դոլարի նկատմամբ կանխատեսվում է 392-ի մակարդակում: Դրամը կայուն կլինի գրեթե ողջ 2025 թվականի ընթացքում: 2024 թվականի կրճատումից հետո դրամական փոխանցումների զուտ ներհոսքի դինամիկայի վերականգնումը և միջազգային պահուստների բարձր մակարդակը աջակցություն կցուցաբերեն ազգային արժույթին: 2026-2027թթ. միջին տարեկան փոխարժեքը մեկ դոլարի դիմաց կկազմի շուրջ 402 դրամ: Ընթացիկ տարվա համեմատ հայկական դրամի աստիճանական չափավոր թուլացումը տեղի կունենա փողի շուկայում տոկոսադրույքների նվազման եւ տնտեսության աճի տեմպերի դանդաղման ֆոնին: Բացի այդ, դրամի փոխարժեքի դինամիկայի վրա կազդի ներմուծման աճը՝ ներքին սպառողական և ներդրումային կայուն պահանջարկի պայմաններում։
2025 թվականին բյուջետային քաղաքականության ազդեցությունը պահանջարկի վրա, մեր գնահատմամբ, կլինի խթանող՝ հաշվի առնելով 2024 թվականի 3,7%-ից հետո ՀՆԱ-ի 5,5% բյուջեի պակասուրդիի հասնելու կառավարության ծրագրերը: Պակասուրդի ընդլայնումը կապված կլինի ծախսերի մակարդակի 1,8 տ.կ.- ով, մինչև ՀՆԱ-ի 30,8% աճի հետ, մինչդեռ, 2025 թվականին եկամուտները կայուն կլինեն՝ ՀՆԱ-ի 25,3%։ Կառավարությունը նախատեսում է 2025 թվականին կապիտալ ծախսերի մակարդակը հասցնել ՀՆԱ-ի 6,3 տոկոսի և 2026-2027 թվականներին կայունացնել այն ՀՆԱ-ի 5,9 տոկոսի մակարդակում: Այդ ծրագրերի հաջող իրականացումը կնպաստի ընդհանուր արտադրողականության բարձրացմանը, ինչը դրականորեն կանդրադառնա միջնաժամկետ հատվածում տնտեսության պոտենցիալ աճի տեմպերի վրա ։ 2026-2027 թվականներին կանխատեսում ենք բյուջետային քաղաքականության չեզոք ազդեցություն պահանջարկի վրա՝ հաշվի առնելով ծախսերի սահուն նվազումը մինչև ՀՆԱ-ի 29% և հարկային եկամուտների ավելացումը մինչև ՀՆԱ-ի 25% մինչև 2027 թվականը:
Կապիտալի և աշխատանքային ռեսուրսների կտրուկ արտահոսքի և դրա հետ կապված տնտեսական կորուստների հավանականությունը փոքր ռիսկ է դառնում Հայաստանի տնտեսության համար: Արտահոսքի գործընթացը, ամենայն հավանականությամբ, ժամանակի ընթացքում կձգվի, և դրա ազդեցությունը կլինի աստիճանական, ուստի տնտեսությունը ժամանակ կունենա հարմարվելու նոր պայմաններին և փոխհատուցելու կորուստները այլ եղանակներով:
Տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի վատթարացումը մեծացնում է հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումների անորոշությունը։ Անբարենպաստ սցենարների դեպքում կմեծանան ինֆլյացիոն ռիսկերը և արտաքին պահանջարկի թուլացման ռիսկերը, և կբարձրանա ռիսկի համար երկրի ապահովագինը։