Երկուշաբթի, 30 Հունիսի 2025 09:09
Ալինա Հովհաննիսյան

Տիգրան Ջրբաշյան. ռոմանտիզմի դարաշրջանն անցել է. բիզնեսն ավելի սթափ է գնահատում իր հնարավորությունները

Տիգրան Ջրբաշյան. ռոմանտիզմի դարաշրջանն անցել է. բիզնեսն ավելի սթափ է գնահատում իր հնարավորությունները

Արմինֆո.  Չնայած 2019 թվականի համեմատ ձեռներեցության նկատմամբ հետաքրքրության նվազմանը՝ Հայաստանն այս ցուցանիշով պահպանում է առաջատար դիրքերը Արևելյան Եվրոպայում և վարկանիշի առաջատար հնգյակում է աշխարհի բոլոր երկրների շրանում: Այդ մասին հայտարարել է "Ամերիա" խորհրդատվական ընկերության կառավարող գործընկեր, հայտնի տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը ՝ վկայակոչելով Global Entrepreneurship Monitor-ի (GEM) շրջանակներում պատրաստված GEM Armenia National Report 2024/2025 երկրորդ ազգային զեկույցի արդյունքները։

 

2019 թվականի համեմատ անկումը, ինչպես նա նշել է, պայմանավորված էր ճգնաժամերի շարանով, որոնց միջով անցել է երկիրը վերջին 5 տարվա ընթացքում, ինչն իսպառ ոչնչացրել է ապագայի մասին 2018թ. հեղափոխությունից հետո ձևավորված բիզնեսի ռոմանտիկ պատկերացումները։

 

Պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին' տնտեսագետը նշել է, որ համադրելի ժամանակահատվածի համեմատ ձեռնարկատիրության այսօր ավելի սթափ է գնահատում իր հնարավորությունները: «Հնարավոր է, այն ժամանակահատվածում ռոմանտիկ պատկերացումների պատճառով նրանք գերագնահատում էին իրենց իրավասություններն ու գիտելիքները», - նշել է նա:

 

Այսդհամատեքստում, ներկայացնելով հետազոտության արդյունքները, Ջրբաշյանը նշել է, որ նկատվում է ձեռնարկատերերի ինքնագնահատականի անկում, և գալիս է այն ընկալումը, որ ձեռնարկատիրությունը ենթադրում է համապատասխան հմտությունների և գիտելիքների առկայություն: «Սա շատ կարևոր է, քանի որ անվել է այն ժամանակը, երբ մարդիկ մտածում էին, թե բիզնեսով են զբաղվելու և հարստանալու են: Հիմա նրանք ավելի լուրջ մոտեցում ունեն։ Այդ ամենը հետևանք է այն բանի, որ ձեռներեցությունը մեր երկրում դարձել է Ձեռներեցություն ։ 2019 թվականին ակնհայտ էր, որ մեր գործարարների մեծ մասի համար կարևորություն ունեին ոչ թե գիտելիքը, մրցունակությունը, այլ որևէ մեկի հովանավորությունը։ Իսկ այսօր մարդիկ սկսել են հասկանալ, որ ամեն ինչ կախված է իրենցից։ Այսինքն, ինքնագնահատման մասով ցուցանիշը բավականին նվազել է, բայց դա կարեւոր եւ դրական ազդանշան է», - նշել է ընկերության ղեկավարը։

 

Նշենք, որ GEM Armenia National Report 2024/2025 զեկույցը երկրորդ նման հետազոտությունն էր երկրում ։ Հայաստանն առաջին անգամ GEM գլոբալ ծրագրին միացել է 2019 թվականին։ Հետազոտությունն ընդգրկում է ավելի քան 100 ցուցանիշ, ներառյալ ձեռնարկատերերի դրդապատճառները, նորարարության պատրաստակամության մակարդակը, ռիսկերի ընկալումը, ներդրումային միջավայրը, թվային տեխնոլոգիաների ազդեցությունը և ձեռնարկատիրական միջավայրի այլ հիմնական ասպեկտները:

 

Հարցումն անցկացվել է 2024թ. ապրիլից մինչեւ հունիս ընկած ժամանակահատվածում, որին մասնակցել են 37 փորձագետներ և 18-64 տարեկան ավելի քան 2 հազար հարցվողներ՝ Երևանից և մարզերից (քաղաքներ և գյուղեր) ։ Ուսումնասիրության սխալը + / -2,2% է: Հետազոտական խմբի ազգային թիմը գլխավորել Է Տիգրան Ջրբաշյանը: Նման ծավալուն աշխատանքի ֆինանսավորումն ապահովել է "Ամերիա" խորհրդատվական ընկերությունը:

 

Global Entrepreneurship Monitor ծրագիրն իրականացվում է ավելի քան 25 տարի և համարվում է ձեռնարկատիրության ոլորտում ամենահեղինակավոր միջազգային հետազոտություններից մեկը: Ամեն տարի դրան մասնակցում է շուրջ 200 հազար մարդ և ավելի քան 3 հազար փորձագետ ողջ աշխարհում։

 

Ամբողջական զեկույցին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով ՝ https://ameriaadvisory.am/wp­content/uploads/2025/06/2024-2025-GEM-National-Report-English.pdf :