Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025 14:06
Ալինա Հովհաննիսյան

Պետությունը մտադիր է խորացնել համագործակցությունը ոսկերիչների հետ. Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում ճյուղի ներկայացուցիչների հետ

Պետությունը մտադիր է խորացնել համագործակցությունը ոսկերիչների հետ. Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում ճյուղի ներկայացուցիչների հետ

Արմինֆո. Հուլիսի 9-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում նախարարի տեղեկալ Էդգար Զաքարյանի գլխավորությամբ կազմակերպվել է ոսկեգործության և ադամանդագործության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկում, որին մասնակցել է միջազգային Հայ ոսկերիչների ասոցիացիայի (AJA) ղեկավար կազմը և ոլորտային ավելի քան 30 ներկայացուցիչ։

 

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում ներկայացվել են Ասոցիացիայի գործունեությունը, անդամագրվելու պայմաններն ու առավելությունները։

 

Կարևորվել է արտահանման խթանման նպատակով ոլորտային միջազգային ցուցահանդեսներին մասնակցությունը միասնական ազգային տաղավարով, որը ապահովվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող Արտահանման խթանման ծրագրի Օտարերկրյա պետությունում ցուցահանդեսների կազմակերպում և մասնակցություն աջակցության միջոցառման շրջանակներում։

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ձևաչափով խորացնել Պետություն-մասնավոր հատված համագործակցության թիրախային ուղիները՝ հարկային քաղաքականության և միջազգային նոր շուկաներ արտահանման համատեքստում։

 

Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2025 թվականի հունվար-մայիս ամիսներին թանկարժեք մետաղների և քարերի ներմուծման և արտահանման բաժինը ընդհանուր առևտրաշրջանառության մեջ նվազել է, համապատասխանաբար, մինչև 19% և 35%, մինչդեռ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 57% և 73%։

 

Ըստ ծավալների՝ հաշվետու ժամանակահատվածում ներմուծվել է 923.6 մլն դոլարի նման արտադրանքը և արտահանվել է՝ 1.05 մլրդ դոլարի. մեկ տարվա ընթացքում դրա ներմուծումը նվազել է 80.8%-ով, իսկ արտահանումը՝ 79.8%-ով: