
Արմինֆո. Ռուս գործընկերները մտահոգություն են հայտնում Հայաստանից ծաղիկների մատակարարման ծավալների կտրուկ աճի առնչությամբ։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ 2023 թվականի առաջին եռամսյակի համեմատ 2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից Ռուսաստան ծաղիկների մատակարարման ծավալները կրկնապատկվել են, իսկ գնային առումով՝ եռապատկվել, և այդ պատճառով Մոսկվայում մտավախություն կա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած երկրներից ծաղիկների վերաարտահանման հնարավորության վերաբերյալ ։ «Ռոսսելխոզնադզոր»-ը տեղեկատվություն է պահանջել ծաղիկների ծագման և դրանց արտադրողների մասին: Այդ կապակցությամբ, ինչպես հավաստիացրել է Փաշինյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը համաձայնել է փոխանցել համապատասխան տեղեկատվությունը։ Ամեն դեպքում, վարչապետը կարծում է, որ Հայաստանից ծաղիկների ՌԴ ներկրման կտրուկ աճը տեղի չի ունենում վերաարտահանման հաշվին ։