Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025 13:02
Ալեքսանդր Ավանեսով

Կառավարությունը 3,37  մլրդ դրամ կուղղի դպրոցաշինության և մանկապարտեզների կառուցման ծրագրի շարունակմանը

Կառավարությունը 3,37  մլրդ դրամ կուղղի դպրոցաշինության և մանկապարտեզների կառուցման ծրագրի շարունակմանը

Արմինֆո.  Հայաստանի կառավարությունը 3,37  մլրդ դրամ կուղղի դպրոցաշինության և մանկապարտեզների կառուցման ծրագրի շարունակմանը։ Այդ մասին որոշումն ընդունվել է հուլիսի 17-ին կառավարության նիստում։

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով ՝ նախագիծը կոչված է մաս կազմելու 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման և վերանորոգման ընդհանուր ծրագրին: Ծրագրի ճշտված բյուջեով 2025 թվականին կատարված հատկացումների ընդհանուր արժեքը կազմում է մոտ 110 մլրդ դրամ։ Ընդ որում, ծրագրի իրականացման հիմնական ժամկետը 2026 թվականն է, և, հետևաբար, 2025-2026 թվականներին աշխատանքներն իրականացվում են ավելի մեծ մասշտաբով և ավելի մեծ թվով օբյեկտներում, ցուցակները պարբերաբար համալրվում են։ Սույն նախագծով նախատեսվում է ծրագրի իրականացման համար հատկացնել 3,37 մլրդ դրամ, որը բաշխվել է հետևյալ ուղղություններով.  դպրոցաշինություն՝ 1,3 մլրդ դրամ, կրթական համալիրների կառուցում՝ 0,7 մլրդ դրամ, մանկապարտեզների կահավորում գույքով ՝ 0,12 մլրդ դրամ, դպրոցական լաբորատորիաների կահավորում ՝ 0,7 մլրդ դրամ, Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրի դեֆիցիտի ֆինանսավորում՝ 0,55 մլրդ դրամ։ Սույն նախագծով դպրոցների և կրթահամալիրների կառուցման համար հատկացումները նախատեսված են ոչ ամբողջությամբ, հաշվի առնելով, որ ընթացիկ շինարարության պատկերն ավելի պարզ կլինի ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում:

 

Մանկապարտեզներին գույքով ապահովելու համար հատկացումները նախատեսված են 61 մանկապարտեզի համար, որոնց շինարարությունը կավարտվի այս տարի: